M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

Հունվարի 10-ից վերսկսվել են M-6 Հայաստան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Նախորդ տարվանից մեկնարկած շինարարությունը տեղ-տեղ ավարտված է, տեղ-տեղ՝ ընթացքի մեջ: Կատարվող մեծածավալ աշխատանքները ամբողջությամբ փոխել են դժոխքի ճանապարհ անունը ստացած ավտոճանապարհի տեսքը:

Նեղ ու վտանգավոր ճանապարհները լայնացվել են, ժայռաբեկորները պայթեցվել ու հենապատեր կառուցվել: Նշված ճանապարհին նախկին տարիներին գրեթե ամեն օր ողբերգական վթարներ էին արձանագրվում ոչ միայն ճանապարհի նեղ լինելու, այլ նաեւ հաճախակի մեքենաների ձորն ընկնելու հետեւանքով: Այսօր արդեն խնդիրը, կարծես թե, լուծվում է: Իսկ հսկա բեռնատարները, որոնք մեծ դժվարությամբ էին անցնում 3 թունելներով, այսօր արդեն այդ խնդիրը չունեն:

Թումանյանից Ձորագետ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊ ընկերության աշխատակիցները ներկայումս իրականացնում են թունելների երկարացման ու հողային աշխատանքներ: Չնայած եղանակային պայմանները չեն խոչընդոտում աշխատանքներին, սակայն վարորդների երթեւեկը լուրջ խնդիր է շինարարների համար, այն դանդաղեցնում է շինարարության ընթացքը:

Ընկերության տեղամասի պատասխանատու Բաղդասար Զարգարյանի խոսքով՝ իրենք ստիպված են լինելու հերթական անգամ որոշ ժամանակով փակել ճանապարհն ու արգելել մեքենաների ընթացքը. «Թե անվտանգության ու թե աշխատանքները ժամանակին կատարելու համար նպատակ ունենք մինչեւ փետրվարի վերջ փակենք ճանապարհը»,- ասաց նա, նշելով, որ ճանապարհը կփակվի հունվարի 24-ից, որպեսզի կարողանան վտանգավոր հատվածների շինարարությունն ավարտեն, որից հետո նոր միայն կբացվի երթեւեկության համար: Ձորագետ-Թումանյան ճանապարհահատվածը նախատեսվում է ասֆալտապատել ապրիլ ամսին, իսկ թունելները, որոնք երկարացվում են 25 մետրով, կավարտվեն փետրվար ամսվա վերջ:

Իսկ թե երբ կավարտվի ամբողջ շինարարությունը ու վարորդները Վանաձորից Բագրատաշեն երբ կերթեւեկեն հիմնանորոգված ճանապարհով՝ հայտնի չէ: Ներկայումս ճանապարհն առավել քան քարուքանդ է Ալավերդիից-Այրում հատվածում, որը մի քանի տարի չի սպասարկվել, իսկ հսկա փոսերն իսկական պատուհաս են դարձել վարորդների գլխին, որոնց միայն հույսը ապագայում սպասվող նորմալ ու անվտանգ ճանապարհն է:

Տպել
2491 դիտում

«Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Եվրոպայում ու ՌԴ-ում․ ՀՀ-ում՝ ջերմաստիճանի բարձրացում

Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել ռեկորդով

Երեւանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 պատանի հիվանդանոցում են

Վարդենյաց լեռնանցքում բուք է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, Գեղարքունիքում՝ մերկասառույց

Արաբները սիրահարվում են հայկական խոհանոցին. տոլման ու բաստուրման՝ ամենաճաշակելին. ArabNews

Թբիլիսիում մեկնարկում է CONNECT 2018 եվրոպական ավիացիոն ֆորումը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից դիտահորերը վերջապես մաքրվել են

Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ

Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ)

Այսօրվանից տեղումների դադար է. առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն լինի

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Ովքեր էին այսօր Երեւանի քաղաքապետարանում թղթախաղով զբաղվողները