Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում բնակվել է ՀՀ-ում. ոստիկանության պարզաբանումը

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը համարվում է վերջին 6 տարում ՀՀ-ում բնակված։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, 2013 թ.-ի սեպտեմբերի 27-ին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Միջազգային կոնվենցիաների համաձայն՝ տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Սակայն դրանից առաջ էլ նա չի բնակվել Հայաստանում, այսինքն՝ նա վերջին 5 տարում է բնակվել Հայաստանում, այլ՝ ոչ թե 6։

«Հայկական Ժամանակ»-ի հարցմանը, թե ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին բնակության վերաբերյալ տեղեկանք տալիս ի՞նչ մեխանիզմով է հաշվարկ արվել, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին՝

«ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Նախագահի թեկնածուի առաջադրման դեպքում տեղեկանք տրամադրելիս հիմք են ընդունվում ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը: Մասնավորապես՝ թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով: Այսինքն՝ ՀՀ Նախագահի թեկնածուի առաջադրման դեպքում տեղեկանք տրամադրելիս հաշվարկն իրականացվում է ոչ թե կոնկրետ տարվա համար, այլ տեղեկանք ստանալու նպատակով դիմում տալու օրվան նախորդող 2190 օրվա հաշվարկով»:

Վերը բերված հաշվարկի համաձայն, եթե անձը վերջին 2190 օրերի, այսինքն՝ 6 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել է ավելի քան 1095 օր, այսինքն՝ 3 տարի, ապա համարվում է, որ նա վերջին վեց տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Արմեն Սարգսյանը, ըստ վերը բերված հաշվարկի՝ 2012-2018 թվականների ընթացքում առնվազն 5 տարի մշտապես բնակվել է Հայաստանում, քանի որ եղել է ՀՀ դեսպան, այսինքն՝ եղել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձ՝ ծառայողական նպատակներով գործուղված»:  

Այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը, ըստ օրենքի, համապատասխանում է ՀՀ նախագահի թեկնածու լինելու այդ չափանիշներին։

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ  քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուրը:

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտի 2-ին:

                                                                                                Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2640 դիտում

Դպրոցի ավարտական քննություններն այսուհետ կլինեն միասնական եւ դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)