Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպումը

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության եւ ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկել են Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշել ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվել է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի եւ զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նազարյանն իր ելույթում շեշտել է դեռեւս 2014 թվականից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարեւորել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։

Հայկական կողմից ներկայացվել են մի շարք առանցքային ոլորտներում իրավական եւ կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Տպել
681 դիտում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին

Ես ու Ադրբեջանի նախագահը չաթ չենք անում. Նիկոլ Փաշինյան

Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն սպասվում

Փաստատթուղթը եկել է. մանրամասներ՝ առաջիկայում կալանավորվելիք պատգամավորի գործով

Անհարմար եմ զգում. Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի չգնալու, աղքատության եւ անօթեւանների մասին

15 անձ է մեղադրվում. Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ. պատճառը «խոպանչի» բառն էր

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան. նախագահի հրամանագրերը

Ստավկաները մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ են դրել. Նիկոլ Փաշինյան

Արսեն Թորոսյանը ոտնձգություն է արել նախորդ կառավարության սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան

Թուրքիայում կա շուրջ 2 մլն իսլամացած հայ ազգաբնակչությո՞ւն. Ավետիս Հաջյանը վստահ չէ