Հերթական իմիտացիոն գործընթացն էր․ Միրզոյանը՝ երեկվա լսումների մասին (տեսանյութ)

Երեկ ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումներ տեղի ունեցան՝ ի՞նչ եղավ արդյունքում եւ ի՞նչ սպասելիքներ կային այդ լսումներից, մեր այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանները ստացանք ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից։

- Պարոն Միրզոյան, տեղի ունեցած «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումները ինչպե՞ս կգնահատեք։

- Գիտեք, ես կասեի, որ դրանք ոչ այնքան լսումներ էին, որքան ասումներ։ Սա հերթական իմիտացիոն գործընթացն էր, որ նախաձեռնել էին իշխանությունները, եւ ելույթները այնպես էին անում, որ ժամանակ ձգեցին-ձգեցին, ու ըստ էության, ԵԼՔ-ից եւ նրա հրավիրած փորձագետներից ընդամենը երկու հոգի կարողացան խոսել՝ Նիկոլ Փաշինյանը եւ Գեւորգ Գորգիսյանը։ Ըստ էության, մենք մեր հակափաստարկները, մեր կարծիքը չկարողացանք լայնորեն ներկայացնել. ես կրկնում եմ՝ սա իմիտացիոն գործընթաց էր ուղղակի։ Դա մեթոդական առումով, իսկ ինչ վերաբերվում է բովանդակությանը, ապա այստեղ էլ շատ հետաքրքիր բան կար։ Այս մարդիկ, դատելով իրենց ելույթներից, եկել էին ասելու, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։ Այսինքն՝ հրաժարվում էին նույնիսկ խնդիրը ձեւակերպել, ախտորոշումը տալ, որպեսզի հետո կարողանանք քննարկել, թե այնուամենայնիվ ինչ-որ ուղղությամբ թանկացումների մեղմացում կարելի՞ է անել, թե՝ չէ։ Արդյունքում եղավ այն, որ իրենք եկան, ներկայացրեցին իրենց Հայլուրի վարդագույն Հայաստանը, եւ անհասկանալի է՝ իրենք որեւէ եզրահանգման եկա՞ն, թե՞ չէ: Ես կրկնում եմ՝ իրենք հրաժարվում են անգամ ընդունել, որ այդ խնդիրը կա։

- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ լսումներից, դուք շեշտել էիք, որ ԵԼՔ-ը մասնակցում է այդ լսումներին, որպեսզի ինչ-որ բան փորձի անել։

- Որովհետեւ, հաշվի առնելով, նախ, որ իրենց ղեկավարը իրենց հավաքել էր եւ ասել էր, որ լուրջ թանկացումներ կան, եւ այնուամենայնիվ, պետք է աշխատենք մեղմացումների ուղղությամբ, հաշվի առնելով, որ այդ լսումների խորագիրը հենց այդպես էր ձեւակերպված՝ գնաճի պատճառները եւ մեղմացման հնարավորությունները, մենք կարծեցինք, որ կգանք լրջորեն հասկանալու խնդիրը, քննարկելու եւ ինչ-ինչ ուղղություններով գուցե լուծումներ գտնելու։ Բայց, փաստորեն, էլի չկա որեւէ միտում, եւ եղավ այն, ինչ եղավ, իրենք եկան, իրենց տեսակետները ներկայացրեցին, մենք էլ շարունակելու ենք այդ պայքարը փողոցում։

- Փետրվարի 5-ին ԵԼՔ-ի երթն է, ի՞նչ եք սպասում այդ երթի ժամանակ քաղաքացիների քանակն ավելի՞ կշատանա անցածի համեմատ։

- Ես այդքան ամեն ինչ չէի հանգեցնի քանակին, բայց եթե խոսում ենք քանակի մասին, ապա՝ այո, կարծում եմ, որ այս անգամ շատ ավելի ծանրակշիռ ներկայություն կունենան մարդիկ, քան առաջին ակցիային։

- Ամեն դեպքում, իսկ եթե երթը արդյունք չտա, ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։

- Սա քաղաքական պրոցես է եւ պայքար է, սա միանգամյա ակցիա չի, արդեն համոզվեցիք, հիմա կարող եմ ասել, որ նաեւ երկու անգամյա ակցիա չի, եւ այս մի երթով էլ ամեն ինչ չի ավարտվի, այնպես որ՝ եկեք ապրենք, տեսնենք։

- Փաստորեն, միգուցե հետագայում նորի՞ց երթեր լինեն։

- Այո, մենք նշել ենք, որ չենք բացառում երթերը, հանրահավաքները, նստացույցերը եւ այլն։

- Իսկ ո՞րն է պատճառը, որ մնացած ուժերը ձեզ չեն միանում, չէ՞ որ սա հասարակական պայքար է, ոչ թե՝ քաղաքական։

- Տեսեք, նախ եւ առաջ մենք որեւէ մեկին առանձնահատուկ հրավեր չենք արել, սա, այո, ԵԼՔ-ն է կազմակերպում, բայց այնպես չի, որ ԵԼՔ-ի համակիրների միջոցառում է, սա բոլորին է վերաբերվում։ Եւ մենք հատուկ ԵԼՔակենտրոն ձեւով չենք նախաձեռնել եւ չենք իրականացնում։ Մուտքն ազատ է, մասնակցությունը ոչ միայն ազատ է, այլ նաեւ խիստ խրախուսելի։ Եւ ասեմ ձեզ, այնպես չի միանշանակ, որ այլ քաղաքական ուժերից չեն մասնակցում։ Ես ճանաչում եմ տարբեր կուսակցությունների եւ քաղաքացիական ակտիվիստների խմբերի շատ տարբեր ներկայացուցիչների, ում ես տեսել եմ առաջին ակցիայի ժամանակ։ Այսինքն, եթե որեւէ կուսակցություն պաշտոնական հայտարարություն չի արել, դա դեռ չի նշանակում նաեւ, որ չի մասնակցել։ 

- Այսինքն, ամեն դեպքում, մասնակցում են ուղղակի անհատներ, որոնք որպես քաղաքացի, ցանկանում էին միանա՞լ։

- Այո, ինչը եւ պետք է. մենք էլ ինքներս որպես քաղաքացի էինք մասնակցում: Այո, սա քաղաքական պրոցես է, եւ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց սա մի հարց է, որը վերաբերվում է անխտիր բոլորին։

- Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է չմիանալու պատճառը, չէ՞ որ, եթե այս դեպքում խնդիրը հասարակական է, կարող է նույնիսկ իշխանության անդամը միանալ։

- Մեծ հաշվով՝ այո, ես կարծում եմ, որ զանազան իշխանական կուսակցությունների անդամները կարող են, եւ գուցե նաեւ մասնակցում են, չէ՞ որ անհատապես բոլորին չենք ճանաչում։ Ինչ վերաբերվում է իրենց քաղաքական ներկայացուցիչներին եւ ղեկավար անձանց, ես կարծում եմ, որ նրանցից շատերը մեր դիրքորոշումը կիսում են, ուղղակի գիտեք՝ իշխանական համակարգում ինչպես է, ցանկացած ալտերնատիվ կարծիք խստորեն դատապարտվում է վերեւից եւ չի խրախուսվում։

- Մենք որոշ ժամանակ առաջ հարցումներ ենք արել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հետ, եւ հիմնական մասն ասաց, որ թանկացումները իրենց բյուջեի վրա էլ են ազդել, փաստորեն ստացվում է, որ իրենց վրա ազդել է, բայց հասարակական պայքարին չեն ցանկանում միանալ զուտ իշխանության ներսում լինելու պատճառո՞վ։

- Այո, փաստորեն, այդպես է ստացվում, սա միակ հարցը չի, որ իշխանական կուսակցության որոշ ներկայացուցիչներ կիսում են մեր դիրքորոշումը, համակրանք են հայտնում, բայց պաշտոնական քվեարկության ժամանակ այլ կերպ են վարվում։

- Իսկ ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ անդա՞մ են։

- Այո։

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3229 դիտում

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ