Երևան
24 °C
ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ելույթից հետո, պատասխանելով թուրք պատվիրակի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանը եւս վերստին հայտարարել է, որ մինչ գարուն Հայաստանի ու Թուրքիայի ստորագրած արձանագրությունները հետ կկանչվեն խորհրդարանից:
Նա նշեց, որ հայկական կողմը լավ չի հասկանում Թուրքիայի պահանջը՝ ինչ-որ քայլ կատարելու վերաբերյալ եւ հիշեցրեց, որ 2008 թ.-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը նախաձեռնել է Թուրքիայի հետ բանակցությունների հրապարակայնացումը:
«Այդ ժամանակ մենք ստորագրեցինք երկու փաստաթուղթ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ»,- հիշեցրեց նա ու հավելեց, որ հայ-թուրքական արձանագրություններում շատ հստակ գրված է. «Այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»: «Բայց թուրքական կողմը փորձում էր եւ մինչեւ հիմա էլ փորձում պահանջներ առաջադրել»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, պահանջները կամ նախապայմաններն առաջ են քաշվում մինչեւ փաստաթուղթ ստորագրելը: «Այժմ 9 տարի է անցել ու կրկին թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում: Մենք ոչ մի նախապայման չենք ընդունում»,- ասաց Սարգսյանը:
Նա ընդունեց, որ Թուրքիան հզոր պետություն է եւ ունի մեծ պոտենցիալ, սակայն Սարգսյանի խոսքով, դա չի նշանակում, որ Անկարան պետք է Երեւանի հետ նախապայմաններով խոսի:
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ մինչեւ գարուն այդ արձանագրությունները առոչինչ են ճանաչվելու: «Թուրքիան կարող է հետ կանգնել Ադրբեջանին միակողմանիորեն աջակցելու իր նախապայմանից եւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- ասաց նա ու հիշեցրեց, որ Թուրքիան միակ պետությունն էր, որ 2016 թ.-ին ապրիլին աջակցեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
«Թուրքիայի վարչապետն ու նախագահը 4 օրվա ընթացքում հինգ աջակցող հայտարարություններ ընդունեցին: Ինչպես կարող ենք մենք դրանից հետո գնալ հարաբերությունների հաստատման եւ ընդունել նախապայմաններ: Սա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի»,- ասաց Սարգսյանը:
Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան
Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին
ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)
Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ
Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
© 2024 Հայկական ժամանակ