Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով պատգամավորների՝ գնաճի մասին մտահոգող հարցերին եւ անդրադառնալով բենզինի արժեքի բարձրացմանը, այլընտրանք առաջարկեց՝ սեղմված գազով մեքենա վարեք: «Հայկական ժամանակ»-ը որոշ պաշտոնյաներից հետաքրքրվել է, թե լսելու՞ են վարչապետի հորդորին, անցնելու՞ են ավտոմեքնենան ավելի էժան վառելանյութով շահագործմանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ իր անձնական մեքենան շահագործում է բենզինով: Դիտարկմանը, թե վարչապետն ասում է, եթե բենզինը թանկ է, կարող են գազով մեքենան վարել, Արամյանն ասաց.

«Անկեղծ ասած չեմ մտածել, բայց մի բան գիտեմ, որ մեր ազգաբնակչության զգալի մասը մեքենաները վարում են գազով, քանի որ այն երկու անգամ էժան է: Ես շատ հաճախ չեմ վարում իմ մեքենան՝ միայն շաբաթ եւ կիրակի օրերին, դրա համար բենզին եմ օգտագործում եւ դա նորմալ է: Ես ինձ համարում եմ միջինից շատ բարձր՝ նախարարական աշխատավարձ ստացող, բնականաբար սպառման միջոցով բյուջե պետք է ավելի շատ հարկ վճարեմ»,- ասաց Արամյանը:

Հարցին՝ ինչու՞ պետական համակարգի ծառայողական մեքենաները չեն շահագործվում գազով, նախարարն ասաց.

«Պետական մեքենաները ունեն որոշակի կյանքի տեւողություն եւ պետք է լրացուցիչ գումար ներդրվի՝ այդ մեքենաների վրա գազ տեղադրելու համար: Ես ավելի ճիշտ եմ համարում, որ աստիճանաբար այդ մեքենաների թվաքանակը նվազեցնենք: Վերջերս, որ կառավարությունը 34 մեքենա կրճատեց, դա ֆինանսների նախարարության  նախաձեռնությունն էր: Հետագայում էլ շարունակելու ենք այդ գործընթացն իրականացնել»,- ասաց Վարդան Արամյանը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւս իր անձնական մեքենան վարում է բենզինով: Հարցին, թե բենզինի գնաճը չի անհանգստացնու՞մ, չի՞ մտածում ականջալուր լինել ղեկավարի խորհրդին, նախարարն ասաց.

«Ես հաճախ չեմ վարում իմ մեքենան»,-հարցին՝ ծառայողակա՞նն է օգտագործում, Առաքելյանն ասաց. «Աշխատանքի եմ գալիս միայն»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի անձնական մեքենան եւս շահագործում է բենզինով, թեեւ պատգմավորը տեղեկացնում է, որ տեղադրված է նաեւ համապատասխան սարքավորումներ մեքենան գազով շահագործելու համար:

«Վարչապետն ասում էր երկու բան. սեղմված գազի գնի մակարդակն այս պահին, որ կա, նույն է՝ ինչ 2015 թվականին, հետեւաբար, եթե դա 2015 թվականին որեւէ խնդիր չէր առաջացնում, հիմա էլ չպետք է առաջացնի: Վարչապետը դա էր ասում: Երկրորդ՝ բենզինը տրանսպորտի ծառայության ոլորտում ընդհանրապես չի օգտագործվում, բենզինը քաղաքացիներն օգտագործում են իրենց անձնական մեքենաների համար: Ընդ որում, քաղաքացիների ստվար զանգված օգտագործում է սեղմված գազ: Վարչապետը բենզինով մեքենա շահագործողներին էր այլընտրանք առաջարկում»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է սեղմված գազի արժեքի բարձրացումը, քան՝ բենզինի, որովհետեւ գազի գնաճը կհանգեցնի տրանսպորտի գնաճին: «ՀԺ»-ի հարցին՝ անձնական միջոցները թույլ տալի՞ս են բենզինով մեքենան շահագործել, Հարությունյանն ասաց.

«Ես ամսական 5 հարյուր հազար աշխատավարձ եմ ստանում եւ ընդհանրապես շատ չեմ վարում մեքենա»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ նշեց, որ անձնական մեքենա չունի, ծառայողականը շահագործում է բենզինով: Պաշտոնյան միաժամանակ հստակեցում է, թե գազաը բենզինի համեմատ որքան է էժան, բայց դժվարանում է պատասխանել, թե ինչու՞ պետական համակարգի մեքենաները չեն շահագործվում գազով:

«Խոսքը վերաբերվուն է այլընտրանքի առկայության մասին: Այո, աքսիզային հարկի դրույքաչափը բարձրացել է եւ բենզինի մասով, եւ գազի մասով, բայց կան համապատասխան հաշվարկներ, որ նույն տարածությւոնն անցնելու համար 2,5 անգամ էժան է գազով շահագործվող մեքենայի համար: Ես չեմ կարող ասել, թե ինչու՞ պետական մեքենաները գազով չի շահագործվում, քանի որ դա հաշվարկների հետ է կապված»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, թեեւ միակ պաշտոնյան էր հարցմանը մասնակցա, որ իր մեքենան գազով է շահագործում, բայց պարզվում է, որ պատգամավորը վարչապետի հորդորին չի լսել, այլ՝ մեքենան իսկզբանե այդպես է ձեռք բերել:

«Մեր մեքենան գազով է, այդպես գնել ենք, այդպես էլ շահագործում ենք Ոչ մռկի հորդորին չենք հետեւել»,- ասաց Կարինե Պողոսյանը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հրաժարվեցին պատասխանել «ՀԺ»-ի հարցերին:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
7460 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն