2 մահվան խումբ՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում

ՈՒԵՖԱ-ի կազմում եղող եվրոպական 55 հավաքականը գիտի՝ ովքեր են լինելու իրենց մրցակիցներն Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում: ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը կայացավ այսօր՝ հունվարի 24-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում:

Վիճակահանությունից առաջ 55 հավաքականը, ըստ ՈՒԵՖԱ-ի, վարկանիշային աղյուսակի բաժանվել է 4 դիվիզիոնների կամ լիգաների: Ամենաուժեղների՝ A լիգայում ընդգրկվել էր 12, B լիգայում՝ 12, C լիգայում՝ 15, D լիգայում՝ 16 թիմ: Վիճակահանության արդյունքում լիգաների ներսում խմբերը ստացան հետեւյալ տեսքը.

A լիգա

Խումբ 1-Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա

2-Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա

3-Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան

4-Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա

B լիգա

1-Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա

2-Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա

3-Ավստրիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա

4-Ուելս, Իռլանդիա, Դանիա

C լիգա

1-Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել

2-Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա

3-Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս

4-Ռումինիա, Սերբիա, Մոնտենեգրո, Լիտվա

D լիգա

1-Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա

2-Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո

3-Ադրբեջան, Ֆարերյան Կղզիներ, Մալթա, Կոսովո

4-Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Լարված մրցակցություն է սպասվում ամենաուժեղների՝ A լիգայի խմբերում: Այստեղ 2 մահվան խումբ է ձեւավորվել՝ 1-ինը (Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա) եւ 4-րդը (Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա): 3-րդ խումբն էլ (Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան) պակաս ահեղ չէ:

Ինչ վերաբերում է ՀՀ ազգային հավաքականին, ապա մրցակիցներն այնպիսին են, որոնց արգելքը հաղթահարելն ամենեւին էլ բարդ գործ չէ: Թիմը խմբից դուրս գալու համար պայքարելու է Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի դեմ:

Խմբային փուլի հաղթողները միմյանց մեջ վիճարկելու են տվյալ լիգայի հաղթողի կոչումը: Ազգերի լիգայի չեմպիոն է դառնալու A լիգայի հաղթողը: Բոլոր լիգաների հաղթողները Եվրոպայի 2020 թ. առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան, եթե մինչեւ այդ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ուղեգիր նվաճած չլինեն: A, B, C լիգաների խմբերի վերջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը կտեղափոխվեն ավելի ցածր լիգա: B, C, D լիգաների խմբերի հաղթողները կտեղափոխվեն ավելի բարձր լիգա:

Խմբային փուլի խաղերը կսկսվեն այս տարվա սեպտեմբերին: Թիմերը մրցակիցներից յուրաքանչյուրի հետ 2 խաղ կանցկացնեն՝ տանը եւ դրսում: A լիգայի հաղթողների մասնակցությամբ մրցաշարի կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը կկայանան 2019 թ. հունիսին:

Տպել
3951 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)