Կառավարությունը, ըստ էության, հիմնավորում է ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերը․ Բաբկեն Պիպոյան

Երեկ ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումներ էին, որտեղ, Իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, կառավարության անդամները եկել էին, ըստ էության, հիմնավորելու ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերը։

- Պարոն Պիպոյան, ինչպե՞ս կգնահատեք երեկվա լսումները։

- Երեկ ես հենց հարցի ընթացքում հնչեցված նախաբանով ասացի, որ ըստ էության, տպավորություն է, որ ոչ թե քննարկում ենք զսպելու մեխանիզմները, այլ լսում ենք հիմնավորումներ, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ անելու անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ, ես չէի մասնակցում եւ ոչ էլ հրավիրվել էի այդ լսումներին, որտեղ պետք է լսեմ ապացույցներ, այլ հարցադրումը եւ լսումների թեմատիկան ինքնին ենթադրում էր մեխանիզմների քննարկում եւ առանձին ապրանքատեսակների արժույթի օրակարգում դնելու հարց։ Բայց մի կողմից մենք տեսանք վերնագիր, մյուս կողմից, որ գործադիր իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը ավելի շատ հիմնավորում էր գնաճը։ Ինչը իր հերթին ենթադրում է, որ որեւէ քայլ ձեռնարկել անհրաժեշտ չէր։ Օրինակ, բացի հասարակական սեգմենտից՝ թե ինչպես կարելի է այս կամ այն գնաճի մեխանիզմը մեղմել, պատասխանողների կողմից մեղմելուն ուղղված քայլերի մասին խոսքեր չկային, այլ արդարացումներ եւ հիմնավորումներ էին, թե ինչն է թանկացման պատճառը, եւ հիմնավորվում էր, որ գնաճը նորմայի շրջանակում է, անհանգստանալ պետք չէ, այս ուղղությամբ ոչինչ անել պետք չէ։

- Ինչ-որ սպասելիքներ ունեի՞ք այդ լսումներից։

- Իհարկե, ես միշտ ասել եմ, ես հանդիսանում եմ այն կազմակերպության ղեկավարը, որ տարբեր հանձնաժողովներում ներկայացված լինելով, քննարկումների արդյունքում որոշակի հարցերում կարողացել եմ լուծում ստանալ։ Եւ ինքնին չեմ կարծել, որ հանձնաժողովները կամ աշխատանքային խմբերի ստեղծումը ռացիոնալ գործիք չէ խնդիրների լուծում տալու համար։ Ես միշտ եմ ասել, որ հանձնաժողովները ոչ թե անարդյունավետ գործիք են, այլ միշտ չէ, որ հանձնաժողովը գործում է արդյունավետ եւ խնդրին լուծում է տալիս։ Սա այն հերթական դեպքերից էր, երբ բացառություններ տեղի չունեցան, եւ ըստ էության, անգամ պրոբլեմի լուծմանը մոտ տալու ճանապարհը չուրվագծվեց։

- Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ երեկվա լսումները իշխանության կողմից կազմակերպված միջոցառում էր միայն։

- Ես կարող եմ ասել հետեւյալը, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նախագահի հայտարարությանը հաջորդեց ԱԺ-ի գործադիր իշխանության քայլը, որը մյուս կողմից որեւէ կապ չուներ այդ հարցադրման հետ, որն օրակարգ էր եկել։ Ինքնին վերնագիրը օրակարգի բուն հարցն էր, այսինքն՝ ներդնել մեխանիզմներ, որոնք կզսպեն գնաճը՝ սոցիալական բեռի թեթեւացման եւ այլն։ Բայց մյուս կողմից քննարկումը այդ հարթության մեջ չէր։

- Ամեն դեպքում, ո՞րն է այս գնաճի պատճառը։

- Տարբեր են, եւ ամենակարեւորը, որ մենք ավելի շատ խոսում ենք շուկայական հարաբերությունների մասին, քան ունենք իրականում։ Այսինքն, կառավարությունում անընդհատ խոսվում է, որ պայմանները բաց են, ով ինչ ցանկանում է՝ կարող է ներմուծել, մրցակցային մարմիններն էլ են դրա մասին խոսում, որ ավելացել է տնտեսվարողների թիվը, այդուհանդերձ, շաքարավազի վրա, երբ բերվում է օրինակը, որ ասում են տեսեք՝ շաքարավազի գինը երկրում անկում է ապրել 14 տոկոս, մենք պետք է հասկանանք միջազգային շուկայում որքան է անկում ապրել։ Ես ելույթում եւս նշեցի, որ որոշ դեպքերում ԱՎԾ-ի կողմից ներկայացված տվյալները եւս իրականությանը չեն համապատասխանում, եւ գնաճի այլ ընկալումներ ունենք։ Եթե մենք ասում ենք, որ հագուստի շուկայում ունենք գնանկում, եթե որակը գցված է, գինը՝ ցածր, դա չի նշանակում, որ գնանկում ունենք։ Ահա այստեղ է, որ հասարակության ընկալած գնաճը եւ ԱՎԾ-ի ներկայացված գնաճի թվերը տարբեր են։ Եթե որակը չենք վերահսկում, հետեւաբար գինը չենք կարող վերահսկել։ 

- Իսկ այդքան պարզաբանումները, որ տալիս էին կառավարության ներկայացուցիչները, ինչի՞ համար էր։

- Կառավարությունը հիմնավորում էր ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերը, եւ տնտեսական կուրսը, որ ինքը վարում է։ Ես միշտ եմ ասել, պրոբլեմները շատ դեպքում գալիս են նրանից, որ գործադիր իշխանության մի ձեռքը չգիտի՝ մյուսը ինչով է զբաղված։ Եւ, ըստ էության, գործադիրը չի ուզում միասնական պատասխանատվություն ստանձնել այս մեծ շղթայի համար, եւ այս ցիկլիկ առանձնացումները դրա համար են նաեւ։

                                                                                                             Նիկոլայ Ավետիսյան

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 25-ի համարում:

Տպել
4362 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել