Արցախն առանց հայերի երբեք չի լինելու. Սերժ Սարգսյանի սաստող պատասխանը՝ Սեիդովին

Այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի բոցաշունչ հարցադրմանը՝ հորդորելով նրան հանգստանալ ու հանդարտվել:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, եւ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Նախագահը նաեւ ուղղեց Սեիդովին՝ ասելով, որ պատիվ չի ունեցել լինել ղարաբաղյան պատերազմի առաջնորդ, բայց մասնակցել է Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին:

Արձագանքելով Խոջալուի մասին հարցին, որն այդքան շահարկում է Ադրբեջանը, ՀՀ նախագահն ասաց, որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր եւ հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները. «Գիտե՞ք, ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է: Եվ կարծում եմ, ինչ-որ միտում կա Ադրբեջանում, անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը: Գիտեք, դա անթույլատրելի մի բան է, ինչի՞ է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել հատկապես հայերի կողմից»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավարությունների չկատարման մասին պնդմանը, Սարգսյանն ասաց՝ ադրբեջանցի պատգամավորը այստեղ եւս սխալվում է:

«Չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որեւէ որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձեւերը: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դուք ընկղմվում եք մի թեմայում, իրոք ընկղմվեք ու ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993 թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձեւեր ԼՂ հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ նա չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, եւ ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ»:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի այդ չորս բանաձեւերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, եւ Հայաստանը, ի պատիվ այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, կատարել է այդ հանձնառությունը: Իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, չի դադարեցրել ռազմական գործողությունները.

«Ինչպես գիտեք, 1994 թվականին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, եւ ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձեւերի: Բայց ցավոք սրտի, այդ պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում: Հրադադարի ռեժիմը շատ հստակ ամրագրում է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Բանակցային այդ գործընթացում, ինչպես երեւաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնեք Ղարաբաղը: Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, եւ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես դրանում համոզված եմ»,- հավելեց Սարգսյանը:

Տպել
4190 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ