Ռուբեն Հայրապետյանը փորձում է տիրանալ Սարյանի պուրակին (լուսանկարներ)

Երեւան քաղաքի Սարյանի պուրակ կոչվող տարածքը հնարավոր է այլ վարձակալ ունենա: 1996 թվականից «Կոլորիտ» ՍՊԸ-ն տարածքը վարձակալել է մինչեւ 2015 թվականը: Տարածքը բարեկարգել են, տեղադրել են նստարաններ, պուրակում նկարներ վաճառող նկարիչների խնդրանքով կառուցել են բացօթյա փոքրիկ սրճարան, սանհանգույց եւ այլն: Մի խոսքով՝ Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում յուրահատուկ կոլորիտ է ստեղծվել, զբոսաշրջիկներն ու քաղաքի հյուրերը հաճախ են այցելում պուրակ:

2015 թվականից քաղաքապետարանը հրաժարվել է պայմանագիր կնքել ընկերության հետ մինչեւ այն պահը, երբ ընկերությունը վարչական դատարանում հաղթել է քաղաքապետարանին: Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետարանին ընկերության հետ պայմանագիր կնքել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացրել պուրակի տարածքը մինչեւ 2021 թվականը կրկին վարձակալական հիմունքով տրամադրել «Կոլորիտ» ՍՊԸ-ին:

Սակայն, երբ ընկերության տնօրենը քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիր փորձել է նոտարական վավերացման ներկայացնել, պետք է եկել պուրակի սեփականության վկայականը, որը եղել է քաղաքապետարանում:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանից հետագայում տեղեկացել է, որ Տարոն Մարգարյանն անվավեր է ճանաչել վարձակալության մասին որոշումը: «Հունիսի 9-ին այդ պայմանագիրը չեղյալ է արվել: Լուրեր էին պտտվում, որ սրճարանն էլ, պուրակն էլ որոշ մարդիկ իրենցն են համարում: Նախորդ կիրակի օրը 3 տղամարդ մոտեցել են նկարիչներին եւ հարցրել՝ եթե ձեզ համար շատ լավ պայմաններ ստեղծենք եւ ձեզ տեղափոխենք…., նկարիչ Մելքոնն էլ պատասխանել է՝ երեւի Սարյանի արձանն էլ քանդենք տանենք: Բանը նրանում է, որ այս որոշումը ինչ-որ մեկի ցանկությամբ, միջնորդությամբ է եղել»,- ասաց «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը՝ նշելով, որ միայն 2017 թվականին 1 միլիոն 396 հազար դրամ հողի հարկ է վճարել նոր պայմանագիրը կնքելու համար:

Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ հետագայում այգում ինչ-որ բան կփոխվի, Նարինե Վարդանյանը պատասխանեց. «Ես ոչ միայն մտավախություն ունեմ, այլ վստահ եմ՝ մեր պայմանագիրը չեղյալ է արվել, որովհետեւ այս պրոցեսը սկսվել է 2015 թվականից: Այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ ոմն մեկին շատ պետք է այս տարածքը: Դրա համար սկսել են սրճարանից եւ կանցնեն այգուն: Ինչո՞ւմն է բանը»:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի լուծումը տեսնում է ե՛ւ դատական կարգով պայքարելով ե՛ւ արտադատական պայքարով: «Երբ որ սրճարաններ են տեղադրվում, հարեւան շենքերից բողոքներ են լինում: Այս 21 տարվա մեջ նույնիսկ մի դժգոհություն չի առաջացել: Ուրեմն ինչի՞ համար մենք մեր ամբողջ աշխատանքը գրչի մեկ հարվածով վերացնենք»,- նշեց Նարինե Վարդանյանը:

Ռուբեն Հայրապետյանին եւ «Վիվարո» ընկերությանը պատկանող շինությունը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Պուրակի վերջնամասում՝ Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման մասում տեղակայված երկհարկանի շինության առաջին հարկը պատկանում է Հայրապետյանին, սակայն ձեւակերպված է մորաքրոջ որդու՝ ոմն Արայիկի անունով: Շենքի երկրորդ հարկը պատկանում է «Վիվարո» ընկերությանը: Երկհարկանի շինության ետնամասը Սարյանի պուրակի մեջ է գտնվում եւ  շատ հարմար է դեպի պուրակ ընդլայնվելու համար: Որոշ տեղեկություններով, շինության առաջին հարկը տարիներ առաջ գրավադրված է եղել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ADB» բանկում, որից հետո դարձել է Հայրապետյանի սեփականությունը:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տպել
3865 դիտում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Նախագահը հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ․ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրը

Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր․ դատախազությունը հանձնարարություն է տվել

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Մարության

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում․ Ռոհանի

Երեւանի ընտրությունների քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք․ «Ականատես»

Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները