Հայաստանի 4-րդ նախագահի շուրջ ինտրիգը հետզհետե մարում է: Հավանական թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը թայմ աութ է վերցրել ՀՀԿ-ի առաջարկության մասին մտածելու համար: Այս առումով քննարկումների նշույլ անգամ չկա, թե գուցե Սարգսյանն անակնկալ պատասխան տա ՀՀԿ-ին: Թեեւ թեմայի շուրջ նոր սկանդալ է հասունանում, որն ընդլայնվելու հակում ունի: Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը երկարատեւ կամ կարճատեւ քննարկումներում, թեկնածուի ընտրության հարցը գցել- բռնելիս հարկ է համարել քաղաքական գործընկեր Դաշնակցությանն «ատչյոտ» չտալ: Այս ամենը հասկանալու համար պետք է ընդամենը ուշադիր լսել իշխանական կոալիցիայի երկու կողմերի տարբեր ներկայացուցիչների խոսքերը:

Նախ, հունվարի 18-ին, երբ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Մելիք Ադամյան 2-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ օրը ՀՀԿ Գործադիր մամնի նիստում քննարկված նախագահի ՀՀԿ-ի թեկնածի հարցին, ասաց.

«Թեկնածուի առաջադրումն առաջարկել է քննարկել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկել են եւ բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Մենք քննարկումն արել ենք միայն այսօր՝ կուսակցությունում: Կուսակցությունը քննարկել է, որոշել է...»,- ասաց Շարմազանովը:

«Մենք քննարկումն արել ենք միայն այսօր՝ կուսակցությունում»,-Շարմազանովի այս խոսքերը վկայում են այն մասին, որ որեւէ մի տեղ, որեւէ մեկի հետ նախագահի հարցը մինչ հունվարի 18-ի ՀՀԿ ԳՄ նիստը ՀՀԿ-ն չի քննարկել:

Հաջորդ օրն՝ արդեն հունվարի 19-ին, երբ «Հայկական ժամանակ»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց հետեւյալ հարցին՝ Դաշնակցության հետ ձեր որոշումը քննարկե՞լ եք, նրանք ի՞նչ տեսակետ ունեն, թե՞ առաջիկայում է այդ քննարկումը սպասվում,  չհաստատեց, որ ՀՅԴ-ի հետ նախապես քննարկում տեղի է ունեցել:

«Մենք առաջիկայում քննարկումներ կունենանք բոլոր ուժերի հետ, մեր թեկնածուն կհանդիպի բոլոր խմբակցությունների հետ եւ համոզված ենք, որ հանդիպումներից մեր թեկնածուն ընկալելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով խորհրդարանի բոլոր ուժերին:

Նույն օրը, երբ լրագրողները խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի մասին հետաքրվեցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից, նա իրեն ուղղված՝ ՀՀԿ-ի թեկնածուն որքանո՞վ է համապատասխանում Սահմանադրության պահանջներին, հարցը սկսեց խորհրդանշական նախաբանով.

«Նախ, պետք է ասեմ, որ մենք տեղեկացված էինք այս առաջարկությունը կատարելու հարցի հետ կապված, որ կատարվեց նախագահի կողմից հնարավոր թեկնածուին: Այդ առումով բնականաբար նախնական քննարկումներ տեղի են ունեցել»,- ասաց Ռուստամյանը:

Շարմազանովի հունվարի 18-ի երեկոյան ասված խոսքերը կարծես թե տրամաբանական կապ չունեն Ռուստամյանի հունվարի 19-ի կեսօրի խոսքերի հետ: Մնում է մեկ տարբերակ, որ հավատացած լինենք, թե ՀՅԴ-ն եւս խաղի մեջ է եւ իրավիճակին տիրապետող: Ասել է, թե Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ առաջնորդ, հանդիպել եւ թեման քննարկել է գործընկեր ՀՅԴ-ի առաջնորդների հետ, որը շատ քիչ հավանական է: Այս տարբերակաը կարելի է բացառել զուտ նրա համար, որ ՀՅԴ Բյուրոնի եւ ՀՀԿ ԳՄ-ի գրասենյակները հավանական հանդիպման մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:

Հանդիպում, որպես այդպիսին, ՀՅԴ-ականների եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ Ազգային ժողովի ղեկավար կազմը հրավիրվել էր Բաղրամյան 26: Ներկաների թվում էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՀԺ»-ի լրագրողը նախագահականից դուրս գալուց Ռուստամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ նախագահի թեկնածության հարց քննարկվել է, որին ի պատասխան ստացել էինք բացասական արձագանք: 

Դիտարկենք մի փաստ եւս, որ նախագահի եւ այլ պաշտոնների բաշխումն ըստ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրված քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրի 3.3 կետի համաձայն՝ քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ստացվում է, որ նախագահի պաշտոնը բաշխելիս եւս պետք է քննարկում լիներ, որը տեղի չունեցել:

Տպել
6039 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին