Երևան
10 °C
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, գեներալիտետի փակ հանդիպումները դադարեցվել են: Օրեր առաջ գրել էինք, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, իսկ գերալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ պարբերական հանդիպումներ է սկսել՝ իր թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ:
Իշխանական նեղ շրջանակներում խոսվում էր, որ մամուլում Վիգեն Սարգսյանի դեմ սկսված արշավի հետեւում հենց գեներալիտետն է կանգնած, մասնավորապես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որից Վիգեն Սարգսյանը ցանկանում է ազատվել այնպես, ինչպես ազատվեց ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից: Գեներալիտետի վերջին հանդիպումը, ըստ մամուլի տեղեկությունների, եղել է մի քանի օր առաջ. հանդիպել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: «Հայկական ժամանակ»-ը փորձեց այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ անձամբ Մովսես Հակոբյանից:
- Պարոն Հակոբյան, այսօր մամուլում գրվել էր, որ դուք ու Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել եք եւ երեք ժամ զրուցել, ինչ-որ արտառոց բան կա՞ր, հերքում եք՞, թե հաստատում այդ լուրը, ու ի՞նչ պատմություններ են շրջանառվում գեներալական կազմի պարբերական հանդիպումների մասին:
- Ինձ հետաքրքիր չեն էդ գրածները:
- Բայց անընդհատ խոսվում է...
- Էնքա՜ն խոսացեք, դու խոսացեք, ձեր կայքերը, չեմ նայել ձեր գրածները ու ինձ պետք չի, ես ուրիշ բան եմ անում:
- Իսկ ձեր պաշտոնանկության մասին խոսակցությունները՞, որքանո՞վ են դրանք հիմնավոր:
- Ես հիվանդ խոսակցությունները չեմ կարող ոչ մեկնաբանել, ոչ զրուցել, չգիտեմ, դուք ձեր գործով զբաղվեք, մենք մեր գործով զբաղվենք:
- Պարոն Հակոբյան, խոսվեց նաեւ, որ Վիգեն Սարգսյանի դեմ մամուլում սկսված արշավի հետեւում նաեւ դուք եք կանգնած, այդպե՞ս է:
- Հիվանդ եք դուք, էդ հիվանդներին տարեք, հոգեբուժարանում հարցրեք: Ես հիվանդների հետ չեմ կարող զրուցել:
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
© 2024 Հայկական ժամանակ