Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարբերանշանը, միջոցառումների ծրագիրը

Հունվարի 24-ին Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են  տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, որոնք չեն սահմանափակվի միայն փետրվար ամսով, այլ կընդգրկեն ողջ 2018 թվականը և կունենան համաժողովրդական բնույթ՝ սփռվելով Արցախի ողջ տարածքով:

Պետական հանձնաժողովն առաջարկում է միջոցառումների անցկացման թիրախավորված և նպատակային ծրագիր, որի իրականացման համար կներգրավեն հանրային, քաղաքական ու գիտական շրջանակներին, պաշտպանության բանակին, արտաքին աշխարհին և հայկական Սփյուռքին:

Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկել և ամփոփել են Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի ներկայացմամբ՝ 2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված մրցույթի ընթացքում 26 մասնակցի կողմից հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համար:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Հանդիսավոր միջոցառումները կկազմակերպվեն փետրվարի 20-ին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել են համալիր միջոցառումների շրջանակում նախատեսված ոլորտային ծրագրերը:

Ամփոփելով նիստը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակվեն աշխատանքները հոբելյանական միջոցառումների բեմագրերի շուրջ:

Տպել
2082 դիտում

Դպրոցի ավարտական քննություններն այսուհետ կլինեն միասնական եւ դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)