Հայ աստղերն աջակցում են ապրիլյան քառօրյայի վիրավորներին

Հունվարի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հայ աստղերի մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգային ծրագիր:

Համերգի հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին, որպեսզի տղաները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լիարժեք բուժում ստանալ: Համերգին ներկա էին քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված տղաներ եւ տարբեր տարիների ծառայության ընթացքում վնասվածք ստացածներ, պատերազմի վետերաններ, զինվորի մայրեր:

Վերականգնողական կենտրոնը լինելու է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի տարածքում: Բարեգործական ծրագիրն իրականացնում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ:

«Դիրքապահ» հասարակական կազմակերպությունը գործում է 2017 թվականի հուլիսի վերջից, կազմակերպության ղեկավար Մանուել Մանվելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քառօրյա պատերազմից հետո է առաջացել նման կենտրոն ստեղծելու գաղափարը: «Այս պահին ամենակարեւոր խնդիրը տղաներին լիարժեք բուժում ստանալու հնարավորության ստեղծումն է, հետագայում էլ նրանց աշխատանքի տեղավորելը: Ամեն ինչ անելու ենք վիրավոր զինվորներին աջակցելու համար»,- ասաց Մանուել Մանվելյանը:

«Դիրքապահ» հկ-իի ղեկավար կազմում ընդգրկված են հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ, որոնք մասնակցում են այս ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ կազմակերպության ընթացիկ գործունեությանը:

Ծրագրի իրականացնողներից եւ գլխավոր կազմակերպիչներից ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ասաց, որ սա պարզապես համերգային ծրագիր չէ, այլ հաղորդակցության մի երեկո, որին պետք է ողջ հայ ազգը մասնակցի ու իր շնորհակալությունն ասի հայ զինվորին:

«Զինվորին, որն իր առողջությունը չի խնայել մեր բարոյական եւ ֆիզիկական գոյության համար, սա ամենաչնչին վերաբերմունքն է մեր կողմից՝ նրանց»,- ասաց Արսեն Գրիգորյանը, հավելելով որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու, ամեն ինչ արվելու է, որպեսզի որքան հնարավոր է շատ գումար հավաքվի զինվորների առողջացման համար:

Արսեն Գրիգորյանը նաեւ ասաց, որ այս պահին ազգային մշակույթի հանրահռչակման նոր ծրագիր են իրականացնում սահմանամերձ շրջաններում: Տարբեր համերգային ծրագրեր եւ միջոցառումներ են իրականացվելու սահմանամերձ գյուղերի համար, որպեսզի փոքր ինչ գունավորվի նրանց առօրյան:

                                                                                     Աղունիկ Հովհաննիսյան    

Տպել
925 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ