«Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի թոռնուհին է, լեզվաբան, դաշնակահար եւ կոշկակարուհի

Լեզվաբանից, դաշնակահարուհուց մինչեւ կոշկակար: 25-ամյա Քրիստինեն ահա այսպիսի հմտություններ ունի: Ներկայում կոշակար աշխատող Քրիստինեի հաճախորդներին հայտնի է, որ նա «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի՝ Ռոբերտ Մկրտչյանի թոռնուհին է:

Սերը դաշնամուրի հանդեպ աղջկան փոխանցվել է կոմպոզիտոր պապիկից` երջանկահիշատակ Ռոբերտ Մկրտչյանից:

Իսկ կոշկակարություն սովորել է իր քեռուց, որը երեսուն տարվա վարպետ է: Սկզբում երբեմն գնացել է արհեստանոց,  օգնել, սիրողական մակարդակի ինչ-որ գործեր արել: Այդ ընթացքում աշխատանքը սկսել  է աղջկան ավելի ու ավելի դուր գալ:

Քրիստինեն կոշկակարությամբ սկսել է զբաղվել չորս տարի առաջ: Կոշիկի վերանորոգումով զբաղվում է 2013 թվականից: Երեսամաս է կարում, սոսնձում: Ասում է, որ չի ամաչում, որ աղջիկ լինելով՝ կատարում է տղամարդու աշխատանք, ամեն կերպ փորձում է իր աշխատանքն իդեալական կատարել:

Քրիստինեի ընտանիքի անդամներից ոմանք ժամանակ առ ժամանակ զբաղվել են կոշկակարությամբ, բայց ոչ վերանորոգումով:  «Արդեն մասնագիտություն է դառել, պիտանի եմ լինում մարդկությանը: Շատ հաճելի ու օգտակար աշխատանք է ինձ համար»,-ասում է կոշկակար աղջիկը:

Սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ավարտելուց հետո երկու տարի աշխատել է իր մասնագիտությամբ, որպես լեզվաբան, աշխատել է նաև տուրիստական գործակալությունում: Հետագայում դուրս է եկել, այդ ընթացքում էլ սովորել կոշկակարություն՝ որոշելով մնալ այդ գործի մեջ ու աճել: 

«Սկզբում հաճախորդները, ինձ տեսնելով, զարմանում էին, բուռն արձագանքում եւ վստահությամբ չէին մոտենում, խնդրում էին այլ աշխատողի կանչել: Հիմա արդեն գալիս են ու ասում, որ ուզում ենք այն աղջիկը մեր կոշիկները վերանորոգի, արդեն սովորել են», -պատմում է Քրիստինեն: Աղջիկն ասում է, որ հասարակության սոցիալական ծանր վիճակը կոշկակարի մոտ  ավելի նկատելի է, հատկապես՝ ավագ սերնդի մոտ. նրանք վերանորոգելու են տանում տարիների հնամաշ ու քայքայված կոշիկները, որոնք գրեթե հնարավոր չէ «փրկել»: 

Աջափնյակի 16 թաղամասում գտնվող կոշիկի արհեստանոցը ոչնչով աչքի չի ընկնում, ներսում էլ առանձնահատուկ կամ կանացի ոչինչ չկա: Այն այգուն հարակից տարածքում փոքրիկ կրպակ է, որը բաց է առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը: Քրիստինեն ասում է, որ իր աշխատանքով ամսական 200-ից 300 հազար դրամ է վաստակում: 

«Վերևում ուրիշ կոշկակար կա, իրենք վատ որակի թաթի ու կրունկի տակացուներ են կարում, 500 դրամով, մենք 100-ով ենք անում, դրա համար երբեմն մարդիկ բողոքում են, ու մեզ մոտ չեն սարքում իրենց կոշիկները»,- ասում է Քրիստինեն: Քրիստինեն տղամարդու կոշիկի տակացուն կարում է 2000 դրամով, կանացի կոշիկներինը 1500-ով, իսկ կոշիկի տակացուն փոխելը 4000 դրամ արժե:

«Այսօր Չինաստանն այնպես է գրավել շուկան, որ մարդիկ նախընտրում են գնել էժան կոշիկը, որը վնասակար է առողջության համար, քան տեղական արտադրանքին գումար տալ»,- ասում է կոշկակարը:

Նա ասում է, որ այսօր գնված կոշիկներն այնքան անորակ են, որ վնասվելու դեպքում անգամ վերանորոգելը մեծ բարդություն է: Կոշկակար աղջիկն օրվա մեծ մասը տրամադրում է աշխատանքին: Ավելի շատ արհեստանոցում է լինում, քան տանը, ասում է, որ այստեղ իրեն ավելի հանգիստ է զգում: Հաճախորդներից չի բողոքում, ասում է՝ հարգալից են, հատուկենտ բացառություններ, բնականաբար, լինում են:

                                                                                     

                                                                                                    Աղունիկ Հովհաննիսյան

                                        Անդրադարձը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

Տպել
4617 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին