Նախարարները նախագահի մոտ կերդվեն, կստեղծվի առաջին փոխվարչապետի պաշտոն. նոր նախագիծ

Հայաստանի կառավարության կազմն ու կազմավորման կարգը փոխվում է: Արդարադատության նախարարությունը մշակել է եւ «e-draft.am» հարթակում է տեղադրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր օրենքը, որը գործող՝ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքից էական տարբերություն ունի: Մենք կներկայացնենք օրենքի նախագծում տեղ գտած նորամուծությունները

Գործող օրենքով Հայաստանի կառավարությունը ունի 18 նախարար, 1 փոխվարչապետ, որը նաեւ նախարար է, կառավարությանն առընթեր մարմիններ:

Նոր օրենքի նախագծով սահմանվում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Նախարարությունների թվաքանակն ու ավանումը նույնությամբ պահպանվում է: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն: Գրավոր առաջարկության հետ միաժամանակ պետք է թեկնածուն ներկայացնի նաեւ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը:

Նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան: Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից:

Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները տալիս են երդում`

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում:

Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ կառավարության գործունեության ոլորտը: Վարչապետը ձևավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետն իրականացնում է Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ:

Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Կառավարության գործունեության՝ իրենց վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն է:

Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն: Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:

Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:

Տպել
2045 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների