Շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ կողմերի միջեւ հնարավոր չի եղել կապ հաստատել

25/01/2018 schedule16:32

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել տեսողական կապ հատատել շփման գծի երկու կողմերում դիտարկում իրականացնող խմբերի միջեւ։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տպել
610 դիտում

Լրագրողները հնարավորություն չունեցան Ա․ Սարգսյանին հարց տալու, նա գաղտնի մուտքով է եկել ԱԺ

Ժիրայր Սեֆիլյանին սպասվում է անարդարադատություն. Վահան Բադասյանը եկել է նրան տեսակցելու

Ճանճի թրթրուներ․ «Lutik»-ը ներմուծող ընկերությունը խոստացել է վերացնել թերությունները

Քննիչը կատարել է կեղծիք, կոծկել հանցագործություն․ քրգործի նախաքննությունն ավարտվեց

Գյումրիում փլուզված շենքի տարհանված բնակիչները բնակարան են պահանջում քաղաքի կենտրոնում

Պոլսո Հայոց պատրիարքը պետք է ազատ ընտրվի․ ստամբուլահայ համայնքը ստորագրահավաք է սկսել

Կիեւյան կամրջի տակ 26-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել․ նրան որոնում էին իրավապահները

Ո՞վ էր առաջին հայը, որ 400 տարի առաջ հաստատվեց ԱՄՆ-ում․ Հայկ Դեմոյանի ծավալուն աշխատանքը

Ռուս ֆուտբոլասերներն Իսպանիայում անկարգություններ են հրահրել. իսպանացի ոստիկան է մահացել

Արթուր Սաքունցն Ազգային Ժողովի ամբիոնից Մարտի 1-ի մեղավորների անուններ տվեց (տեսանյութ)

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը