Արդար չէ Թրամփին մեղադրել արտաքին քաղաքականության տապալման մեջ. Սուրեն Սարգսյան

Մի քանի օր առաջ լրացավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության մեկ տարին: Թրամփի մեկամյակի, համաշխարհային քաղաքականության վրա նրա ազդեցության եւ հայ-ամերիկայն հարաբերությունների մասին է «Հայկական ժամանակ»-ը զրուցել քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ.

Պարոն Սարգսյան, լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարին։ Ի՞նչ արտաքին մարտահրավերներ այսօր ունի ԱՄՆ-ն եւ արդյո՞ք ճիշտ է այն կարծիքը, որ Թրամփը տապալել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ 

- Հանուն արդարության պետք է նշենք, որ արտաքին քաղաքական մարտահրավերների առյուծի բաժինը Թրամփը ժառանգել է։ Աֆղանստանի պատերազմը ԱՄՆ պատմության ամենաերկարատեւ պատերազմն է։ սիրիական ճգնաժամը, արաբական գարունների հետեւանքները, Իրաքի խնդիրը, Իսլամական Պետության ստեղծումն ու համաշխարհային ահաբեկչությունը նույնպես Թրամփի «ձեռքբերումները» չեն։ Կորեական ճգնաժամը, իսրաելա-պաղեստինյան խնդիրն ու Իրան-ԱՄՆ հարաբերությունները ավելի հին են, քան Թրամփի քաղաքական կարիերան։ ԱՄՆ-Ռուսաստան «երկրորդ սառը պատերազմը» առավելապես Օբամայի նախագահության վերջին տարիներին սրված հարաբերությունների արդյունք է։ Ուկրաինայի, Վրաստանի, նույնիսկ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր ներգործությունը դժվար թե հնարավոր լինի կապել Թրամփի նախագահության, նրա գործունեության, կամ անգործության հետ։ Կուբայի, Իրանի հարաբերությունները Վաշինգտոնի հետ նույնպես Թրամփի աշխատանքի արդյունք չեն։ Չնայած Օբաման փորձեց դրանք կարգավորել՝ Թրամփի բնորոշմամբ՝ «խայտառակ» զիջումների գնով։ Հիշատակված բոլոր մարտահրավերներին փորձել են դիմակայել ԱՄՆ տասնյակ նախագահներ, ովքեր, ինչպես տեսնում ենք, առանձնապես մեծ հաջողություններ չեն արձանագրել։ Այդ առումով Թրամփին մեղադրել արտաքին քաղաքականության տապալման մեջ, առնվազն արդար չէ։

Արդյո՞ք Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը եւ ԱՄՆ դեսպանությունը այնտեղ տեղափոխելը արտաքին քաղաքական ճիշտ հաշվարկ էր։

- Ինչպես տեսանք, ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմի ճանաչման հետեւանքները այդքան էլ ահասարսուռ չէին, որքան կանխատեսում էին որոշ փորձագետներ։ ՄԱԿ-ում եղան քննարկումներ, ԱՄՆ որոշումը քննադատվեց, նույնիսկ բոյկոտվեց, սակայն դրանից ոչինչ չփոխվեց եւ ըստ տեղեկությունների, հաջորդ տարի ԱՄՆ-ն արդեն դեսպանություն կունենա Երուսաղեմում։ Պարզապես ԱՄՆ-ն իրականացրեց իր ռազմավարական դաշնակցի խնդրանքը, փոխարենը հնարավորություն ստանալով իրականացնել տարածաշրջանային իր քաղաքականությունը հենց Իսրայելի ձեռամբ։ 

Պարոն Սարգսյան, Թրամփն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ արտերկրում, մասնավորապես՝ ԱՄՆ դաշնակից երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն։ Արդյո՞ք սա չի նշանակում ԱՄՆ ազդեցության թուլացում ամբողջ աշխարհում։

- Թրամփն ամերիկացի ժողովրդի կողմից ընտրված օրիանական նախագահ է։ Նրա լեգիտիմության վերաբերյալ որեւէ վերապահում չկա։ Թրամփը ներկայացնում է իր ժողովրդին եւ ամերիկացիներն են որոշել, թե ով պետք է ներկայացնի իրենց՝ արտաքին աշխարհում։ Հետեւաբար՝ ցանկացած օտարերկրյա պետություն, որքան էլ վերապահում ունենա Թրամփի անձի նկատմամբ, պարտավոր է հաշվի նստել գերտերության ժողովրդի ներկայացուցչի հետ։ Պետք է նաեւ ի նկատի ունենալ, որ Թրամփի վարկանիշը, ըստ տարբեր հարցումների տատանվում է 38-42% շրջանակներում, ինչը ցածր ցուցանիշ է, սակայն Թրամփը դեռ երեք տարի ունի առջեւում։ Միաժամանակ Թրամփի օրոք ամերիկյան տնտեսության մեջ դրական տեղաշարժեր են նկատվում, ինչը շարքային ամերիկացին տեսնում եւ գնահատում է։

Պարոն Սարգսյան, մեր տարածաշրջանում ի՞նչ գործընթացներ կարելի է սպասել Թրամփի նախագահության տարիներին։

- Երկու զուգահեռ գործընթացներ կան կապված Հայաստանի եւ ԱՄՆ գործակցության հետ։ Դա բնականաբար երկկողմ հարաբերություններն են, որոնցում այժմ որոշակի լճացում է նկատվում եւ «բազմակողմ» ձեւաչափ, որն ասելով նկատի ունեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն։ Երկկողմ հարաբերոթյունները, բնականաբար չենք կարող բնութագրել «դաշնակցային» կամ «ռազմավարական» տերմիններով։ Հայ-ամերիկյան հարաբերություններն առավելապես կարելի է բնութագրել՝ որպես բարեկամական, թեկուզեւ գործընկերային, բայց որոշ վերապահումներով։

«Դաշնակցային» կամ «ռազմավարական»  եզրույթներով կարող ենք բնութագրել հարեւան Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Չնայած երկկողմ հարաբերությունների լարմանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ ու ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են։ Վրաստանը այդ առումով տարածաշրջանում ԱՄՆ ամենավստահելի եւ նվիրված գործընկերն է։ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործակցությունը պայմանավորված է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներով, ինչպես նաեւ Ադրբեջանի դերակատարությամբ Աֆղանստանի ռազմավարության իմպլեմենտացիայի համատեքստում, որպես ռազմական գործողությունները սպասարկող մարտավարական աշխարհագրական հարթակ, մասնավորապես՝ ավիացիային սպսարկելու համար։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ապա սա լավագույն հարթակն է պայթունավտանգ այս գործընթացներից մշտապես տեղյակ լինելու եւ բանակցություններում ներգրավված լիենելու համար։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ ներգրավված լինել, որպես Մինսկի խմբի համանախագահ։ 

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը, Ձեր կողմից ձեւակերպված «լճացումից» դուրս գալու համար։

- Նախ պետք է հասկանանք այդ լճացման պատճառները։ Այսօր մենք հետաքրքիր չենք ամերիկացիների համար։ Չունենք մեծ շուկա, բնական պաշարներ, նավթ, գազ, աշխարհագրական բարենպաստ դիրք, կամ ազդեցություն այս կամ այն պետությունների վրա։ Բնականաբար նախկինում էլ էր այդպես, սակայն Հայաստանը տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն էր ստանում, բայց տարեց տարի այդ օգնության ծավալը մոտենում է զրոյին։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանաք, թե ինչ համագործակցության եզրեր կարող ենք ունենալ ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ այժմ առավել քան կարեւոր է աշխատել ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ եւ բիզնես կապերի ստեղծման եւ խորացման վրա։ Հակառակ պարագայում հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը կշարունակի մնալ խղճուկ եւ լճացված։ Այլ հնարավորություն է միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ակտիվացումը, ինչի մասին ամերիկացիները բացահայտ ասում են։

«ՀԺ»

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում: 

Տպել
2840 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում