ԵԼՔ-ն իր ֆունկցիան ավելի լավ է կատարել մինչ այսօր, քան որեւէ մեկը․ Թեւան Պողոսյան

Ինչպե՞ս է պետք պայքարել թանկացումների դեմ. երթով առայժմ արդյունքի հասնել չի ստացվում, խորհրդարանական լսումներով՝ նույնպես: Կան արդյո՞ք այլ տարբերակներ: Մեր հարցերին պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը։

- Պարոն Պողոսյան, թանկացումների դեմ պայքարեցին թե՛ երթով, թե՛ խորհրդարանական լսումներով, բայց առայժմ արդյունք չկա, է՞լ ինչ կերպ է հնարավոր հասնել արդյունքի։

- ԵԼՔ-ը պետք է շարունակի իր պայքարը, մինչեւ որ օրենսդրական փոփոխություններ լինեն կամ ստիպեն կառավարությանը համակարգային փոփոխություններ անի՝ տնտեսության մոդելի փոփոխություն, որովհետեւ այսօրվա դրությամբ կարելի է սուբսիդավորման միջոցով երկու ապրանքի գնի նվազեցման հասնել, բայց դա չի նշանակում, որ այդ ձեւավորումը թույլ է տալու տնտեսության զարգացում։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ ֆինանսական բաղադրիչը, այնուամենայնիվ, իր խնդիրները լուծում է, բայց տնտեսության մոդելի զարգացումը այնպիսին է, որ ամեն անգամ ինչ-որ ճգնաժամերի է բերելու։ Մի անգամ մեկի դեմը կառնենք, մի անգամ մյուսի, հետո մյուսն է գալու։ Պետք է հասկանանք, որ մոդելը ի սկզբանե պետք է փոխել, մինչեւ դրան չհասնենք այդ վիճակը ժամանակ առ ժամանակ կրկնվելու է։ Մեր տնտեսվարողները սովորել են՝ հենց դրսում մի բան թանկանում է, իրենք այստեղ միանգամից են թանկացնում, դիտավորյալ, բայց երբ այնտեղ ինչ-որ բաներ էժանանում են, մեր շուկան չի արձագանքում այդ ամենին։ Մեր հաղորդակցումը հանրության հետ վարքագծային իմաստով էլի շատ վատն է, այնպես որ համակարգային փոփոխություն է պետք այս դաշտում։ Հիմա, ինչքան հասկանում եմ, այս լսումներից հետո էլի ինչ-որ բաներ կլինեն, կառավարությունը ցույց կտա, որ՝ վա՜յ, տեսեք, մենք ինչ-որ բաներ ենք անում։ Կամ իշխող կուսակցությունը փորձելու է ասի, որ անիմաստ չէին լսումները: Այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր կանեն։ Գյուղնախարարը այսօր ասաց, որ իրենց հրահանգ են տվել, որ դիզվառելիքի համար ինչ-որ սուբսիդավորման մեխանիզմներ մտցնեն։ Ինչ-որ խոսակցություններ կլինեն, որոնք միգուցե մի մասը արդյունք տան, մի մասը՝ ոչ, բայց իրականում այս հարցը լուծելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։

- Ընդհանուր առմամբ, կարո՞ղ ենք ասել, որ ԱԺ-ում պայքարը այդքան էլ չի ստացվում, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում։

- Հաջող է ստացվում այնքանով, ինչքանով որ ԵԼՔ-ի ձայները հնարավորություն ունեն։ Իրենք, այնուամենայնիվ, խնդիրը բարձրաձայնում են, ստիպում են, որ ինչ-որ գործողությունների գնա մեծամասնությունը։ Այսօրվա դրությամբ այս հարցերը, եթե չբարձրաձայնվեին կամ ԵԼՔ-ը այս քաղաքականությունը չաներ, ոչ ոք միգուցե չաներ: Պետք է ԵԼՔ-ին շնորհակալություն հայտնել։

- Ծառուկյան խմբակցությունը նույնպես նշում է, որ ընդդիմադիր խմբակցություն է, այս դեպքում ստացվում է, որ առանձին պայքարներ են մղում, բայց ընդհանուր պայքար չի՞ ստացվում։

- Դա մեզ մոտ ձեւավորված քաղաքական մշակույթի կողմերից է: ԱԺ-ում, եթե լինեին այլ անունով խմբակցություններ, ինձ չի թվում, որ մենք ունենալու էինք ինչ-որ այլ պատճառ։ Իմ ժամանակվա ԱԺ-ն հիշեք, դրանից առաջվանը հիշեք։ Այստեղ այլ քաղաքական մշակույթի խնդիր պետք է ձեւավորվի։ Իմ ու քո բաժանելով ձեւավորվել է այս վիճակը։ Մինչեւ մենք չփոխենք խնդիրը, որ պետք է հարցին անդրադառնանք, այլ ոչ թե անձերին, այս մշակույթի հետեւանքները միշտ ինչ-որ չափով անդրադառնալու են կամ խանգարելու են։ Դրա համար ԵԼՔ-ը որեւէ հարցով դիմում է Ծառուկյան խմբակցությանը չէ՞: Հաջորդ օրը մամուլում ի՞նչ են գրում՝ ժամանակին այսպես էին ասում, իսկ հիմա իրենք են դիմում։ Դրա փոխարեն միգուցե պետք է ոգեշնչել, ասել՝ խնդրում եմ, միացեք, բոլորս սպասում ենք այդ համատեղ այլընտրանքային առաջարկին։

- Պարոն Պողոսյան, ստացվում է, որ ԵԼՔ-ը ոչ թե քաղաքական, այլ հասարակական երթ է կազմակերպում, որին անգամ իշխանությունը կարող է միանալ, քանի որ հաճախ շեշտում են, որ թանկացումների հետ կապ չունեն, բայց ոչ միանում են, ոչ էլ իրենք են լուծում առաջարկում։

- Իրենք ասում են՝ դե, մենք ցույց չենք անում, բայց տեսեք, լսումներ ենք անում, որովհետեւ միանում ենք ձեր հարցին։ Ամեն ինչ հասել է այնտեղ, թե ով ում կհաղթի, այլ ոչ թե՝ խնդիրը կհաղթահարե՞նք, թե՝ ոչ։ Ինչ-որ գործողություն որ անում են, անում են այդ խնդիրը հաղթահարելու համա՞ր, թե՞ մեկը մյուսին հաղթելու։ 

- Փաստորեն, միայն ԵԼՔ-ն է ճիշտ մոտեցում ցույց տալի՞ս։

- ԵԼՔ-ը իր ֆունկցիան ավելի լավ է կատարել մինչ այսօր, քան որեւէ մեկը։ Պետք է հասկանանք, որ հարցի լուծման համար բոլորը պետք է ներգրավվեն։

- Եթե մի կողմը ցանկանում է պայքարել, մյուս կողմը չի միանում պայքարին, կարելի՞ է ասել, որ այդ մյուս կողմը իր մասնակցությունն ունի թանկացումների մեջ։

- Բնականաբար, եթե դու հասկանում ես, որ կա խնդիր, բայց խնդրի լուծմանը չես ցանկանում մասնակցել, ինչի՞ն ես մասնակցում։

- Այսինքն, այս դեպքում, քանի որ հարցը հասարակական է, ձեռնպահ, կողմ չի՞ կարող լինել։

- Բնականաբար, չկա թանկացում միայն մեկ հոգու համար։ Միայն ձեզ համար չի թանկացել, ինձ համար էլ է թանկացել։ Հիմա ամեն մեկը իր ձեւով փորձում է իր բաժին պայքարը բերել։ 

                                                                                                           Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3715 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ