ՊՆ-ին նվիրաբերված 10 մլն դոլար արժեքով բժկական սարքերն ու գույքը կբաժանվեն հոսպիտալներին

25/01/2018 schedule20:33

Ամերիկահայ բարերար Մայք Սարիանը ՀՀ ՊՆ-ին նվիրաբերել է 10 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ, պարագաներ ու գույք:

Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարիանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նվիրատվությունը, որը ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ և գույք, փոխանցվել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի միջոցով: Ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է մեծաքանակ բժշկական սարքավորումներ և գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դոլար:

Նվիրաբերված բժշկական սարքավորումներն են` շարժական ռենտգեն ապարատներ, անզգայացման և արհեստական շնչառության ապարատներ, ուլտրաձայնային հետազոտման սարքեր, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, հիվանդների խնամքի մոնիտորինգի և ավտոմատ ներարկման համակարգեր և այլն: ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազայում պահեստավորված սարքավորումները և գույքը, խնամքի պարագաներն ու ծախսվող նյութեր, ըստ կարիքների, բաշխվելու են զինվորական հոսպիտալներին:

Կարևորելով սահմանամերձ համայնքների առողջապահական համակարգի արդյունավետ գործունեություն` սարքավորումների որոշ մասը կհատկացվի սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին:

Տպել
823 դիտում

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Ծաղկաձորում ամանորյա հանգիստը կարող է արժենալ մինչեւ 2 մլն դրամ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է. նոր իրավիճակի լույսն ու ստվերը

Աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն