Նոր Սահմանադրության պահանջով ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծով, այսուհետ լինելու են վարչապետի վերահսկողության տակ: Այնինչ՝ նախկին Սահմանադրությամբ այս կառույցները մասամբ էին գտնվում Կառավարության ենթակայության ներքո:

Քննարկման դրված նախագծում նմանատիպ լուրջ փոփոխությունը միակը չէ: Զինված ուժերը եւս լինելու են Կառավարության վերահսկողության տակ: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը, սակայն Հանրապետության նախագահը կարող է նշանակել եւ ազատել ԶՈՒ գլխավոր հրամանատարին։

Այսուհետ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով վարչապետն է նախագահին առաջարկելու անգամ, թե ում է պետք ազատել եւ նշանակել ԶՈՒ եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմում, եւ ում է պետք շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ:

Ուրեմն, բացի սրանցից է՞լ ինչ իրավասություններ է ունենալու վարչապետը:

Նախ՝ ապրիլին Սահմանադրությամբ ուժի մեջ մտնող նոր օրինագծով` վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները, եւ վարչապետ է ընտրվելու այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին, եւ եթե որեւէ թեկնածու 7-օրյա ժամկետում չստանա այդքան ձայն, ապա վերջին օրը տեղի կունենա նոր քվեարկություն՝ նոր թեկնածուներով, եւ այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա պատգամավորների 1/3-ը:

Կառավարությունը կազմավորվելու է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկելու է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակելու է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմելու է Սահմանադրական դատարան:

Եթե գործող օրենքով Հայաստանի կառավարությունը ունի 18 նախարար, 1 փոխվարչապետ, որը նաեւ նախարար է, եւ կառավարությանն առընթեր մարմիններ, ապա այսուհետ Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Վարչապետն ինքն է ձեւավորելու իր աշխատակազմը:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշելու է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարելու է Կառավարության գործունեությունը եւ համակարգելու է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշելու է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են լինելու Կառավարության անդամների համար:

Վարչապետը ղեկավարելու է Կառավարության գործունեությունը եւ համակարգելու է Կառավարության անդամների աշխատանքը, հետեւելու է ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովելու է Կառավարության գործունեության միասնականությունը:

Վարչապետը նախարարներից մեկին կարող է նշանակել` իրականացնելու վարչապետի լիազորությունները՝ իր բացակայության ժամանակ:

Կառավարության նիստերը հրավիրելու եւ վարելու է վարչապետը, սակայն նախագահը եւս կարող է հրավիրել եւ վարել Կառավարության նիստ:

Կառավարության որոշումները ստորագրելու է վարչապետը:

Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չառաջարկի փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուների առնվազն երկու երրորդին, ապա համարվելու է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Իսկ վարչապետի հրաժարականի դեպքում երկրի նախագահն անհապաղ հրամանագիր պետք է ստորագրի Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակելու եւ հետ է կանչելու օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին:

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհելու է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարության հրապարակած նախագծին, որը նախատեսում էր փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Ըստ այդ փոփոխության` եթե գործող Սահմանադրության համաձայն Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախագահը, ապա այսուհետ ղեկավարելու է վարչապետը:

Համաձայն նախագծի` Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անվտանգության խորհրդի կազմում լինելու են առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈՒ ԳՇ պետը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

Եվ վերջում. վարչապետի պաշտոնը թափուր է համարվելու այն դեպքում, երբ վերջինս մահացել է, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ կամ վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

                                                                                                

Տպել
7324 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ