7 տոկոս դրայվով. Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա ցուցանիշները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ներկայացրել է 2017 թ. սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող նախնական ցուցանիշները: Սրանք Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ ամբողջական տարվա ցուցանիշներն են:

Թե ինչպիսի ցուցանիշներ է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ պարզ երեւում է հետեւյալ գծապատկերներից:

Տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ)

Այս ցուցանիշը ՀՀ-ում հաշվարկվում է 2011 թվականից եւ շատ պատկերավոր ասած՝ փոխարինում տնտեսական աճի ցուցանիշին: Սովորաբար այն շատ մոտ է ՀՆԱ աճի ցուցանիշին: Ինչպես երեւում է գծապատկերից, անցած տարվա ՏԱՑ-ը ամենաբարձրն է 2011- ից ի վեր:

Արդյունաբերություն

Արդյունաբերությունը 2017 թվականին աճել է 12.6 տոկոսով: Դրանից բարձր աճ այս ճյուղում եղել է 2011 թվականին` 13.9 տոկոս: Բայց այստեղ մի նրբություն կա: Մեր արդյունաբերության աճի հիմնական «շոգեքարշը» պղնձի հանքաքարն է: Եթե աշխարհում պղինձը թանկանում է, դա ավտոմատ կերպով հանգեցնում է արդյունաբերության ոլորտի աճին: 2017-ին 2016-ի համեմատ պղինձը թանկացել է 30-35 տոկոսով, ինչը, անշուշտ, նպաստել է, որ  ստացվի բարձր ցուցանիշ: Բայց 2011-ին դրան նախորդած տարվա համեմատ պղինձը թանկացել էր 40-45 տոկոսով: Այլ կերպ ասած, եթե հաշվի առնենք այս հանգամանքը, ապա 2017-ի աճը  ավելի «ծանրակշիռ է» թվում: 

Գյուղատնտեսություն

Այս ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության ցույց տված ցուցանիշները շատ վատն են՝ գրանցվել է 3 տոկոսի անկում: Գործող պաշտոնյաները դա բացատրում են վատ եղանակային պայմաններով, իսկ ոչ պաշտոնապես դրան ավելացնում են, թե հիմա վիճակագրական հավելագրումներ էլ չեն արվում, կամ ավելի քիչ են արվում, քան նախկինում: 

Առեւտուր

2017 թվականին առեւտրի ծավալների աճը վերջին տասը տարիների կտրվածքով ռեկորդային է՝ 14 տոկոս: Բայց այս ցուցանիշի մեջ եւս կան նրբություններ: Համադրելով այս ռեկորդային աճը մի քանի այլ ցուցանիշների հետ, կարելի պնդել, որ իրականում այսպիսի ֆիզիկական աճ չի եղել: Ամենայն հավանականությամբ՝ այսպիսի ցուցանիշը ստացվել է մեծածախ եւ մանրածախ առեւտրում ստվերի կրճատման, այսինքն՝ հաշվառման ավելի բարձր մակարդակի շնորհիվ: Դա պարզ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ այս ընթացքում բնակչության իրական եկամուտները շատ չեն աճել, իսկ հարկեր ավելի շատ են հավաքվել, ինչը, իհարկե, դրական երեւույթ է:

Ծառայություններ

Այս ոլորտում եւս գրանցվել է վերջին տասը տարվա ռեկորդը՝ 14.4 տոկոս: Սա նույնպես վատ ցուցանիշ չէ, բայց նույնպես ունի իր նրբությունները: Անցած տարեվերջին պարզվեց, որ ծառայությունների ոլորտում նման փայլուն ցուցանիշը արձանագրվում է կազինոների հաշվին:

Արտահանում

2017 թվականին նախորդ տարվա համեմատ արտահանումը աճել է 25.2 տոկոսով: Սա առաջին հայացքից զիջում է 2010 թվականի 46.6 տոկոսին: Բայց իրականում 2010-ին այսպիսի աստղաբաշխական ցուցանիշ ստացվեց, քանի որ 2009 թվականին արտահանումը նվազել էր մոտ 33 տոկոսով: Պետք է նշել, որ ֆիզիկական ծավալներով 2017-ին ՀՀ-ից արտահանվել է 2.2 միլիարդ դոլարի ապրանք, ինչը ավելի քան 2 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: 

Մի խոսքով, զուտ թվաբանական տեսանկյունից, կարելի է արձանագրել, որ Կարեն Կարապետյանի կառավարության «դրայվը» որոշակի արդյունքներ է տվել: Այդ ցուցանիշները «որակական» տեսանկյունից, իհարկե, այնքան էլ ոգեւորիչ չեն: Բայց դա առանձին թեմա է:               

Վերլուծությունը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում:

Տպել
2708 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ