Ծառուկյան խմբակցության պատգամավորը գնաճի լսումներից հետո շարժ է նկատել

«Լսումների ժամանակ ավելի շատ հիմնավորվեց գնաճի պատճառները, քան գնաճը մեղմող օրենքների նախագծեր առաջարկվեցին»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե՝ ինչ արդյունք տվեցին հունվարի 23-ի լսումները՝ գնաճի թեմայով, ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Այն ֆորմատը, որ կազմակերպվել էր ԱԺ նախագահի կողմից մեզ համար շատ ընդունելի էր, բայց կառավարությունը պատրաստի առաջարկներ չուներ գնաճի հետեւանքները մեղմելու, բայց երեկ կառավարությունը հայտարարեց գյուղատնտեսության մեջ դիզվառելիքը սուբսիդավորելու մասին՝ այն, ինչը մենք լսումների ժամանակ առաջարկել էինք: Հայտարարեցին, որ նաեւ իջնելու է մարզային երթուղիների դրույքաչափը: Եթե այս արագությամբ արձագանքում են, իհարկե, ես համարում եմ, որ քայլեր արվեցին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Նախորդ լսումներից հետո Ծառուկյան խմբակցության պատգմավորները հայտարարեցին, որ նոր լսումներ են նախաձեռնելու: «ՀԺ»-ի հարցին, թե մտադրություն ունե՞ն կրկին լսումներ հրավիրելու, Բագրատյանը նշեց, որ երկու ուղղությամբ արդեն լուծումներ կան, եթե նույն տեմպով շարունակվի, ապա՝ անհրաժեշտություն չեն տեսնի:

«Այս պահին ստացվում է, որ մարդիկ շատ արագ արձագանքում են եւ մի գուցե ունենանք տանելի վիճակ: Համենայնդեպս, երեկվա դրությամբ վիճակն այդպիսին է»:

Հարցին՝ երեկ կրկին բենզինը թանկացել է 10 դրամով, Բագրատյանը նշեց, որ գինը բարձրացնում են տնտեսվարողները՝ գերշահույթ ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2095 դիտում

Նիդերլանդների խորհրդարանում այսօր քվեարկության կդրվեն Հայոց Ցեղասպանության 2 բանաձեւերը

Եղանակը կրկին փոխվում է. այսօր որոշ շրջաններում տեղումներ են սպասվում

ԱՄՆ դեսպանը Ռազմական համալսարանում պատմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունից

Մինչեւ 2021 թվականը արգելվել է Միխաիլ Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք

Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)

Զապը եւ մի քանի այլ քրեականներ ՀՀ-ից արտաքսվել են՝ ՊՊԾ գնդի ապաչեզոքացմանը չօգնելու համար

Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

Հոլանդիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների դիմումների մեծ մասը բավարարվել է

Ինչ կապ ունի կրթության տեսչական մարմնի նոր պետը վարչապետի հետ. 12 հոգի փողոցում է հայտնվել

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ

Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով կոնկրետ եւ լուրջ քայլեր են նախապատրաստվում

Հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան խնդիր. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

Հ. Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճառով դատական պրոցես կսկսվի. աղմկոտ պատմություն

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է

Ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները

Ինչու՞ Գագիկ Սուրենյանն ավելի բարձր պաշտոնի մրցույթին չմասնակցեց եւ որքան կմնա նոր տնօրենը

Սադոմազոխիստական տեսարաններով 18 + ֆիլմը «Մոսկվա» կ/թ-ում դիտում են նաեւ անչափահասները

Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Կոստանյանի ջերմ առանձնազրույցն՝ ԱԺ նիստում (լուսանկարներ)

Կատետրի հետեւանքով երկու տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել. ահազանգում է մայրը

Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում, Սյունիքում մառախուղ է