ԳՄՕ-ն վտանգավո՞ր է, թե անվտանգ. ԱԺ-ի լսումը տեղափոխվեց անձնական վիրավորանքների դաշտ

Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ խորհրդարանական լսում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ պարտադրա՞նք, թե՞ այլընտրանք» թեմայով:

Լսման նախաձեռնությունը հանձնաժողովինն է եղել, եւ հրավիրվել են մի քանի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ այլք: Խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով սերմերի եւ թունանյութերի վերաբերյալ Հայաստանում աղմուկ բարձրացավ այն ժամանակ, երբ ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ նախորդ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպված համաժողովին մասնակցեցին ամերիկյան «Մոնսանտո» ընկերության ներկայացուցիչները: Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը կոչ արեց չօգտվել այդ ընկերության արտադրանքից, որից հետո գյուղատնտեսության նախարարությունը խնդիրը քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծեց, որպեսզի ԳՄՕ պարունակող սերմերի ներկրման հարցը կանոնակարգվի: Երգչի պնդմամբ, ԳՄՕ-ներ պարունակող սերմերը լի են բազմաթիվ վտանգներով, որոնք բացասաբար կազդեն գյուղմթերք օգտագործողների վրա:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ԱԺ-ում հայտարարեց, որ նախարարությունը հկ-ներից եւ քաղաքացիական նախաձեռնություններից գրություն է ստացել, որպեսզի արգելվի «Մոնսանտո» ընկերության արտադրանքի ներմուծումը Հայաստան: Փոխնախարարի խոսքով, ամերիկյան այդ ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ագրոլայն» ՍՊԸ-ն: 2017 թվականին ներմուծվել է ընդամենը 125 կիլոգրամ սերմ: Նա նշեց նաեւ, որ Հայաստանոմ չկա օրենք, որը կարող է արգելել ԳՄՕ-ներով հագեցած սերմերի օգտագործումը, սակայն Հայաստանը միացել է Կարթագենյան արձանագրությանը, որի համաձայն՝ միացած երկիրը կարող է զգուշանալ ԳՄՕ-ներով հագեցած սերմերից եւ հրաժարվել օգտագործումից: «Հայաստան ԳՄՕ-ների ներմուծումը սկսվել է 90-ական թվականներից մարդասիրական օգնության խողովակով»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ 2006 թվականին ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը: Դրա համաձայն պետք է սննդամթերքի վրա մակնշվի «գենետիկորեն մոդիֆիկացված» գրառումը, եթե սննդամթերքի մեջ դրա տոկոսը կազմում է 0.9 տոկոսից բարձր: ԳՄՕ-ներով ձեւափոխված նյութերով մշակում են սոյա, եգիպտացորեն, բրինձ եւ այլն, որոնք աճեցվում են ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, ընդհանուր առմամբ՝ 29 երկրում:

2013 թվականին ԱԺ է ներկայացվել «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը, որը հետագայում հետ է կանչվել բնապահպանության նախարարության կողմից եւ այդպես էլ ԱԺ չի ուղարկվել:

Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը որոշել է 2013 թվականին մշակված օրենքի նախագիծը վերամշակել, հանրային քննարկում կազմակերպել, որից հետո այն ներկայացնել ԱԺ: Նշենք, որ օրենքի չվերամշակված տարբերակում ներմուծման արգելք սահմանված չէ, այլ խստացված է վերահսկողությունը նման ապրանքի ներմուծման եւ սպառման վերաբերյալ:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը փոխնախարարին հարց ուղղելուց առաջ հայտարարեց, որ ինքը լուրջ վերապահումներ ունի ԳՄՕ-ների վերաբերյալ, քանի որ կարծում է, որ եթե մի բանի բնականը կա, ապա արհեստականը մտահոգություններ է առաջացնում: Պատգամավորը հարցրեց, թե հնարավո՞ր է, որ հիմա գիտությունն արագացնում է բույսերի գեների ձեւափոխումը, եւ մի քանի հարյուր տարի առաջ ցորենի եւ այսօրվա ցորենի գեները նո՞ւյնն են: Փոխնախարարը պատասխանեց, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները այս պահին գիտության զարգացման նվաճման ճյուղերից մեկը կարելի է համարել: Աշոտ Հարությունյանը հավելեց, որ աշխարհի 29 երկրներում ԳՄՕ-ներով մշակվում է 170 միլիոն հեկտար տարածք, որից 69 միլիոնը միայն ԱՄՆ-ում է:

Լսմանը մասնակցում էր նաեւ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, որը նույնպես զեկույցով հանդես եկավ՝ հայտարարելով, որ նախարարության գաղափարական մոտեցումը չի փոխվել, պարզապես պետք է որոշակի ուսումնասիրություններ իրականացվեն: «Դեմետրա-էկո» հկ փոխնախագահ Վահագն Հակոբյանը, հարց ուղղելով երկու զեկուցողներին էլ՝ հայտարարեց, որ գենետիկորեն ձեւափոխված բուսական ապրանքները մարդու օրգանիզմի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն այլ է հարցը բնապահպանական տեսանկյունից: Նա նշեց, որ մեծ ծավալով բույսերի աճեցման դեպքում հնարավոր է բույսերի խաչասերում, եւ հարցրեց, թե պաշտոնապես ի՞նչ ծավալի բույսեր են աճեցվում Հայաստանում: Բնապահպանության նախարարի տեղակալը պատասխանեց, որ Հայաստանի մասով նման ուսումնասիրություն չկա:

«Տապան» էկոակումբի ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը միանգամից հակադարձեց մոդիֆիկացված օրգանիզմներով սննդի անվտանգության վերաբերյալ արված հայտարարությանը: Սարգսյանը նախ նշեց, որ դեղը, երբ արտադրվում է, մի քանի սերնդի վրա փորձարկվում է, որից հետո նոր որոշվում է՝ անվտա՞նգ է, թե՞ անվտանգ չէ: «Եթե ունեիք փաստեր, արել եք ժամանակին համապատասխան ուսումնասիրությունները, գիտականորեն ապացուցված փաստարկներ ունեիք, բերեիք այստեղ, մենք ձեզ լսեինք եւ ասեինք՝ լավ, գնացինք սնվելու: Բայց եթե չունեք, ինչո՞ւ եք ասում, որ վտանգ չի ներկայացնում»,- ասաց Հրանտ Սարգսյանը՝ նշելով, որ հկ-ները չեն ասում վտանգավոր են ԳՄՕ-ները, այլ ասում են՝ աշխարհում գիտնականները վիճում են այդ հարցի շուրջ:

«Դեմետրա-էկո» հկ փոխնախագահն էլ իր հերթին հակադարձեց Հրանտ Սարգսյանին՝ նշելով, որ որպես գիտնական է պատասխանում հարցին: «Վտանգավոր են բույսերը այն տեսանկյունից, որ իբր գենետիկորեն կարող են մարդու մոտ առաջացնել ռակ, տարբեր տիպի հիվանդություններ՝ փոխանցվելով մարդու գենի մեջ: Ես վստահեցնում եմ ձեզ՝ այդ տեսանկյունից բուսական վիրուսները  մարդու համար անվտանգ են, որովհետեւ ընդունվելով սննդի ձեւով, ամբողջությամբ մարսվում են ստամոքսում»,- հայտարարեց հկ-ի ներկայացուցիչը:

Հաջորդ զեկույցով հանդես եկավ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք Նուբարյանը: Վերջինս հայտարարեց, որ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների ազդեցությունը մարդու առողջության վրա բնական է եւ արդարացված: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսանկյունից ձեւափոխված սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել հնարավոր թունավորում, ալերգիկ ռեակցիաներ, սննդային խնդիրներ եւ ցանկացած անսպասելի ազդեցություն, որոնք կարող են առաջանալ գենի ներդրման արդյունքում: Նուբարյանն արձանագրեց, որ նախարարությունում չկան տեղեկություններ Հայաստանում ԳՄՕ-ների օգտագործման հետեւանքով առողջական խնդիրներ ունեցածների մասին:  

Զեկույցից հետո ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը հայտարարեց, որ առանց սննդագիտական փորձարկումներ անելու երբեք հնարավոր չէ պարզել մարդու առողջության հետ կապված հեռահար ռիսկերը: Պիպոյանը նշեց, որ իր ղեկավարած կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Հայաստանում ալյուրային հենքով մթերքների, ինչպես նաեւ՝ կարտոֆիլի սպառման ծավալները կազմում են 400 գրամ եւ ավելի մեկ անձի հաշվով:

«Բոլորը շատ լավ գիտեն, որ գենետիկորեն մոդիֆիկացված սերմերից ստացված ալյուրը, ինչպես նաեւ կարտոֆիլը պարունակում է ֆիտոէստրոգեններ(Phytoestrogens), որովհետեւ ավտոմատ պետք է դուրս հանեն հականուտրիենտը: Ինձ ձեր անձնական կարծիքն է հետաքրքրում՝ այսքան գրամ սպառման դեպքում մոտավորապես պատկերացնո՞ւմ ենք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ»,- հարցրեց Դավիթ Պիպոյանը՝ նշելով, որ բոլորը գիտեն, թե էստրոգեններն ինչպես են ազդում մարդու վերարտադրողականության վրա: «Ճիշտն ասած, ես մի քիչ դժվարանում եմ պատասխանել այն տեսանկյունից, որ նման ձեւակերպմամբ հարց առաջին անգամ լսեցի, բայց կարող եմ հավաստիացնել, որ ՀՀ-ի պոպուլյացիայի, թե տղամարդկանց, եւ թե կանանց մոտ անպտղության մակարդակի շեղումները էապես չեն տարբերվում այլ պոպուլյացիաներից, չասեմ աշխարհի մակարդակով, ասեմ՝ մեր հարեւան երկրների համեմատ»,- պատասխանեց նախարարության ներկայացուցիչը:

Աղմակահարույց ելույթ ունեցավ «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հայտարարելով, որ ոչ մի գիտական հրապարակում չկա այն մասին, որ ԳՄՕ-ները վտանգավոր են: «Կա ծովից ծով, չափազանց շատ գրականություն գենետիկ վտանգների մասին: Այս երեւույթի հեղինակներից մեկը հրապարակեց, դուք էլ լսած կլինեք, գենետիկ վերափոխված սնունդը բերում է հրեշածնության եւ մեռելածնության: ԳՄՕ-ի հետ կապված առաջին Նոբելյան մրցանակը շնոհվել է 1952 թ.: Այս 60 տարվա ընթացքում այդ հրեշածիններին, երկու գլխանի մարդ դեռ չեմ տեսել, անգլուխ մարդ ամեն օր եմ տեսնում, բայց երկու գլխանի մարդ ես չեմ տեսել»,- հայտարարեց Արմեն Պողոսյանն ու ավարտեց ելույթը: Տեղից ռեպլիկ արեց «Տապան» էկոակումբի ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը. «Հենց հիմա ես տեսնում եմ, այ հիմա իջնում է այդտեղից»: Պողոսյանը վրդովվեց Սարգսյանի պիտակավորումից՝ դիմեց նիստը նախագահողին՝ խնդրելով անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար գնահտականներ տալ, սակայն նախագահողը՝ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը չարձագանքեց միջադեպին: Լսումներն այսքանով ավարտվեցին:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյան

Հանձնաժողովի նախագան ու փոխնախագահը՝ ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանն եւ Արաիկ Հովհաննիսյանը

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյան

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյան

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյան

«Տապան» էկոակումբի ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը

Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

Տպել
6822 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին