Սեֆիլյանի գործով դատարան կբերվեն եւ կհարցաքննվեն Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է դատարան բերել եւ հարցաքննել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին:

Միջնորդությանը միացել է նաեւ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը եւ լրացում կատարել: Նա էլ միջնորդել է բացի Ավետիսյանից, դատարան բերել եւ հարցաքննել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին:

Մեղադրող դատախազները չեն առարկել միջնորդության դեմ: Մասնավորապես՝ Պետրոս Պետրոսյանը նշել է, որ չի առարկում քանի որ դա բխում է արդար դատաքննության իրավունքից:

Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը Պավել Մանուկյանին եւ Վարուժան Ավետիսյանին դատարան բերելու եւ հարցաքննելու վերաբերյալ միայն: Քանի որ Գարեգին Չուգասզյանը գտնվում է հետախուզման մեջ եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի դատավորը նշել է, որ դատարանը զրկված է նրան դատարանում հարցաքննելուց:

Տիգրան Եգորյանը եւ Արայիկ Պապիկյանն այսօրվա նիստում միջնորդել են վերակագնել Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի ներկայությունը դատարանում, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Սեֆիլյանը եւ Սաֆարյանը նախորդ նիստին մի քանի ժամով հեռացվել են նսիտերի դահլիճից:

Տպել
1008 դիտում

Կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ առանց բացառության. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով

Վրաստանում փորձում են ընտրողներին կաշառել պարտքերի զրոյացմա՞մբ

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից