Կիպրոսից մինչեւ վարկային կազմակերպություն. ՊԵԿ պաշտոնյաների բիզնես հետաքրքրությունները

Հայաստանում տարածված տեսակետ է, որ կոռուպցիոն դրսեւորումները տարածված են բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում, սակայն իրականությունը մի փոքր այլ է: Իհարկե բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատկառելի ցանկ կարելի է կազմել, որոնք պետական պոշտոնը համատեղում են բիզնեսի հետ եւ մեծ կարողություն են հասցրել կուտակել: Բայցեւայնպես միջին օղակը նույնպես լի է այնպիսի պաշտոնավորներով, որոնք մեծ հարստություն են դիզում պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ:

Մի քանի ամիս է, ինչ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարկվում են պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաների ունեցվածքի մասին տվյալները: «Հայկական ժամանակը» գրեթե կամընտրությամբ առանձնացրել է ՊԵԿ թվով 3 պաշտոնատար անձի, որոնց ունեցվածքի եւ բիզնեսների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել:

ՊԵԿ Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետի տեղակալ Արամ Սարգսյան: Համաձայն հայտարարագրի Արամ Սարգսյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն, 1 ավտոտնակ, 2 հողամաս, «Honda CR-V» տեսակի 1 ավտոմեքենա: 5 տարբեր ընկերություններում ՊԵԿ պաշտոնյան ունի բաժնեմասեր եւ բաժնետմոսեր հետեւյալ արժեքներով՝ 2500 դրամ, 10 հազար դրամ, 5 միլիոն դրամ, 52 եւ 56 միլիոն դրամ: Արամ Սարգսյանը տարբեր անձանց տրամադրել է 3.8 միլիոն դոլար, 365 հազար դոլար, 1 միլիոն դոլար, կրկին 1 միլիոն դոլար եւ 2.8 միլիոն դոլար արժեքով փոխառություններ, որոնք ընդհանուր վերցրած կազմում են շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու ժամանակ Սարգսյանն ունեցել է հազար եվրո, 17 հազար ԱՄՆ դոլար, 8.3 միլիոն եվրո, 550 հազար դրամ: ՊԵԿ Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ նա ստացել է շուրջ 230 միլիոն դրամ եկամուտ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ Արամ Սարգսյանը 2009 թվականին հիմնադրել է «Էրգիր-ծաղկի» ՍՊԸ-ն: «Էքսպրես Կրեդիտ ունվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ «Էրգիր-ծաղկի» ՍՊԸ-ին է պատկանում ՓԲԸ-ի 25 տոկոս բաժնետմոսերը: ՊԵԿ պաշտոնյան կապ ունի նաեւ «Թել Սել» ընկերության հետ, որը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցում: Ընկերության 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ «Թել Սել» ՓԲԸ-ի մայր ընկերությունը «Ռենոմաքս Էլ ԹԻ ԴԻ» ընկերությունն է, որը գրանցված է Կիպրոսում եւ միակ բաժնետերն է Սատիրիոս Պիտտասը: 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետերերի կառուցվածքը հետեւյալն է՝ «Ռենոմաքս Էլ ԹԻ ԴԻ»-56.28 տոկոս, Սարգսյան Արամ Նորիկի-37.91 տոկոս, Տաթեւիկ Արտաշեսի Ավետիսյան-5.81 տոկոս: Կիպրոսը համարվում է օֆշորային գոտի:

ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյան:  Վերջինս կնոջ՝ Արմինե Հարությունյանի հետ հաշվառված է Արաբկիր վարչական շրջանում: Արմինե Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է: Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալը հայտարագրել է երկու բնակարան եւ երկու հողամաս: Նա ունի «BMW 750» մակնիշի մեկ ավտոմեքենա: Արտաշես Բեգլարյանը 50 միլիոն դրամ փոխառություն է տրամադրել: Վերջինս սեր ունի թանկարժեք նկարների հետ: Համաձայն հայտարարգրի, Բեգլարյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող 3 հատ նկար: Բացի դա ՊԵԿ պաշտոնյան 3 հատ էլ 8 միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի: 2017 թվականին նշանակվելով Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնում, Բեգլարյանը հայտարարգրել է 15 միլիոն դրամ, 95 հազար ԱՄՆ դոլար եւ 110 հազար եվրո: Այդուհանդերձ Արտաշես Բեգլարյանի եկամուտը հարկային տարում կազմել է ընդամենը 2 միլիոն 350 հազար դրամ:

Արտաշես Բեգլարյանի կինը՝ Արմինե Հարությունյանը զբաղեցնում է «Բեգլարյան բժշկական կենտրոն»-ի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնը: ԲԿ-ն պատկանում է ամուսնու ընտանիքին, մասնավորապես սկեսրայրին՝ Արտաշես Բեգլարյանին: Արմինե Հարությունյանը հասցրել է նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել իր եւ հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մասնակցությամբ սկանդալով: ԱԺ պատգամավորներից մեկի որդու ծննդյան արարողության ժամանակ Հարությունյանը «հարձակվել» էր Սահակյանի վրա՝ վերջինիս տված հարցազրույցի պատճառով, իսկ Սահակյանը քննադատաբար էր խոսել կոռուպցիայի եւ այլ արատավոր բաների մասին:

ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյան: Վերջինիս հայտարարգրել է 2 առանձնատուն, 2 հատ հասարակական շինություն եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 1 տարածք: ՊԵԿ շատոնյան ունի երկու հատ «Mitsubishi Pajero» տեսակի ավտոմեքենա: Սամվել Սինանյանը փոխառության տեսքով մեծ գումարներ է տրամադրել տարբեր անձանց, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 20 միլիոն դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 22 միլիոն դրամ, 16 հազար ԱՄՆ դոլար, 12 հազար եվրո, 650 հազար ռուսական ռուբլի, իսկ որպես եկամուտ հայտարագրում նշել է, որ ստացել է 8.7 միլիոն դրամ: Սամվել Սինանյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2014-15 թվականներին եղել է «Արմենիան ադվենտուրես» ՍՊԸ տնօրենը: Դրանից առաջ եղել է Արմավիրի մարզի դատախազը, հետո ոստիկանապետի գլխավոր խոհրդականը եւ այլն: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ «Արմենիան ադվենտուրես» ՍՊԸ-ն Սամվել Սինանյանը ումն Էդգար Ազարյանի հետ հիմնադրել է 2014 թվականին: Հետագայում դադարեցրել է իր մասնակցությունն ընկերությունում: «Արմենիան ադվենտուրես» ՍՊԸ-ն իրականացնում է տուրիստական օպերատորի ծառայություններ: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իրենց հիմնական նպատակը զբոսաշրջությունն է, ինչից ելնելով ընկերությունը համագործակցում է միջազգային ավիափոխադրող ընկերությունների և հայտնի տուրիստական գործակալությունների հետ` զբոսաշրջության շուկայում առաջարկելով տուրիստական որակյալ փաթեթներ և ավիատոմսեր բոլոր ուղղություններով:  «Արմենիան ադվենտուրես» ՍՊԸ-ի մյուս հիմնադրի՝ Էդգար Ազարյանի անունը կապվում է «Գրիար տելեկոմ» ՍՊԸ-ի հետ, որը հայտնի օֆշորային սկանդալից հետո պարզ դարձավ, որ հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

Հ.Գ. 2016 թվականի դեկտեբերին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն հարկավոր է հանուն հայրենիքի 50-70 հազար դրամ աշխատավարձով ազնվորեն աշխատելու պատրաստ 2000-2500 հարկային տեսուչ, համակարգում կաշառակերությունն ու կոռուպցիան արմատախիլ անելու համար: Վերը շարադրվածը փաստում է, որ ՊԵԿ նախագահի՝ կոռուպցիան արմատախիլ անելու ցանկությունը հավանաբար ցանկություն էլ կմնա:

Հոդվածը հրապարակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

Տպել
2790 դիտում

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են