N68 մանկապարտեզի դրամահավաքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սույն թվականի հունվարի 15-ին armtimes.com կայքում («Հայկական ժամանակ» օրաթերթ) հրապարակված «Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն. ահազանգում է ծնողը» վերտառությամբ հոդվածում առաջ քաշված խնդրի առնչությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի ստորագրությամբ գրությունից, որն ուղարկվել է մեր խմբագրություն:

Վերոնշյալ հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել Երեւանի համար 68 մանկապարտեզին վերաբերող բողոքին: Հաստատությունը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում:

Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ հունվարի 15-ին մանկապարտեզում ժողով հրավիրվեր՝ նաեւ բացահայտելու «անհնազանդ» ծնողի ինքնությունը: Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր.

«Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ, դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000: Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»:

Տպել
1924 դիտում

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել