ՀՀ գյուղնախարարը թռչնաբույծների հետ քննարկել է ոլորտի զարգացման հետ կապված հարցերը

26/01/2018 schedule20:18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել  տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկումն է:

«Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի: Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ`ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել`միտված ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարար Առաքելյանը:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք  այլ հարցեր, կարևորել  են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը:

Տպել
5951 դիտում

Մինչև 130 հազար դրամ գումարներ են տվել ռեկտորին. կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել

Դանակահարություններ՝ Գառնիում. կասկածյալը որոնվում է

Օգտատերերի մեծամասնությունը ենթարկվում է կիբեռսթրեսի. վերահսկեք սեփական թվային կյանքը

Ով կփոխարինի Արա Ասոյանին. գլխավոր մասնագետների ինստիտուտը հիմնովին կփոփոխվի

Վթարի պատճառով 26 ժամ ջուր չի լինելու Ալավերդի քաղաքում

Ուֆայից Սոչի ուղեւորվող ինքնաթիռը հետ է վերադարձել՝ հրդեհված շարժիչի պատճառով

Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է գրանցվել, թեքվել է անգամ 200 մ բարձրությամբ երկնաքերը

Թբիլիսիում կրկին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժել է ՀՀ 5 քաղաքացի

Երեկ Շիրակի մարզում վնասազերծվել են կարկտաբեր ամպեր, կատարվել է 600 կրակոց

Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում

Իրանի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Այսօր ջերմաստիճանը կբարձրանա, սակայն անձրեւն ու ամպրոպը երեկոյան ժամերին կշարունակվեն

Դպրոցի ավարտական քննություններն այսուհետ կլինեն միասնական եւ դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել