Հերոսական դրվագների մասին թղթերը կորել են. Լիլիթ Ավագյանի հոդվածը

27/01/2018 schedule20:09

Ազատամարտիկների, զինվորականների թաղման արարողությունները ցուցադրական շքեղ են կազմակերպվում: Շիրիմի մոտ էլ ելույթ ունեցողների գեղեցիկ հերթ է գոյանում: Հասկանալի է.  մահացածը մեծ իրավունքներ էլ չունի. պառկած է գերեզմանում, ձայն չի հանում, ոչ մեկին չի մերժում: Յուրաքանչյուրը, ով կցանկանա, կարող է կանգնել հերոսի գերեզմանին ու խոսք ասել՝ անմիջապես  դառնալով զոհվածի մարտական ընկեր: Զոհվածը լուռ է, չի ըմբոստանում, որ իր ընդհատված կյանքը դարձավ հռետորի հերոսական ներկայի դեկորը:

Սակայն այլ է չզոհված ազատամարտիկների դեպքում: Վերջիններս հիշողություն ունեն, ըմբոստանում են  գործող իշխանությունների դեմ, գեներալներին ու երկրի առաջին դեմքերին հիշում են դեռ այն ժամանակներից, երբ փողկապ չէին կրում, չէին սափրվում , դանակ-պատառաքաղի գյուտի մասին չէին լսել  ու չունեին թարմ գրած ու սրբագրած  կենսագրություն:

Եվ ամենեւին էական չէ երկրի, պետության առաջ այդ մարդկանց ծառայության աստիճանը: Այդպես , իշխանությունները պարբերաբար մերժել են  Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից  Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրության կամավորական, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու դիմումը: Արցախի իշխանությունները եւս  մերժեցին քաղաքացիություն տալ նրան: Առհասարակ, արխիվներում նրա հերոսության մասին վկայող որեւէ փաստաթուղթ, ինչպես հայտնի է, չգտնվեց:

Իշխանությունները չգիտեն, թե ում եւ ինչպես գնահատեն, հետեւաբար կիլոգրամներով մեդալներ ու շքանշաններ ունեն գզրոցում՝ համապատասխան պահի այս կամ այն գործչի պիջակից կախելու համար:

Բայց ինչպե՞ս վարվել նրանց  հետ, որոնք նյարդայնացնում են իշխանություններին իրենց անկախությամբ, համակարգի թերությունների նկատմամբ իրենց ուղիղ վերաբերմունքով: Նրանց շքանշան չեն տալիս: Եվ Պանթեոնում  ու Եռաբլուրում էլ  նրանց համար տեղ չի գտնվում:

Օրերս  55 տարեկանում  մահացավ Սարգիս Հացպանյանը, որը եւս  Արցախյան պատերազմի տարիներին  Ֆրանսիայից մեկ ուղղությամբ տոմս էր վերցրել ու եկել Հայաստան: Արցախյան պատերազմի շատ վկայություններ, տեսագրություններ պահպանվել են հենց Սարգիս Հացպանյանի շնորհիվ: Եվ ի՞նչ  խնդիր կամ քննարկման նյութ պետք է լինի՝ որտեղ ամփոփել նրա մարմինը, եթե ոչ Եռաբլուրում: Սակայն Սարգիս Հացպանյանի հարազատների դիմումը, գոնե մինչեւ հոդվածը գրելու պահը,ՊՆ-ից  դրական արձագանքի չի արժանացել:

Պարոն Հացպանյանն  ուներ «թերություններ»՝ չէր զոհվել պատերազմի ժամանակ, անվստահություն ուներ գործող իշխանությունների հանդեպ:

Եթե Արցախյան պատերազմին մասնակցությունը զրոյական արժեք ունի նշված երկու դեպքում  եւ շատ ազատամարտիկների դեպքում, ինչու՞ բոլոր նրանք, ովքեր երեկ եւ այսօր  իշխանություն ունեն, պնդում են, որ իշխանությունը հենց այնպես չի տրվել. իրենք իրենց լուման են ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ:

 Պատերազմից հետո, սակայն,  նրանք  չափազանց թանկ վաճառեցին իրենց  եւ իրենց ընտանիքների զոհողությունները: Ինչպես  Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստան եկավ նախ` որպես վարչապետ, ապա երկու ժամկետով` նախագահ,  դաժան կառավարիչ դուրս եկավ:  Մարտի 1-ին էլ նա, առանց վարանելու, կրակ բացեց բողոքի դուրս եկած քաղաքացիների վրա: Տասը զոհ ունեցանք:

 Վազգեն Սարգսյանն էլ խաղաղ կյանքում հանկարծ հայտարարեց, որ, եթե ընդդիմության թեկնածուն 100 տոկոս ձայն էլ հավաքի, միեւնույն է, չի անցնի:   Պատերազմի ժամանակ իրենց քաջությամբ աչքի ընկած  Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մյուս    գեներալներն այսօր հանրապետության ամենահարուստ մարդկանցից են:

Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության առանցքում եւս միշտ Արցախյան պատերազմն էր:  Պատերազմից հետո նա եւ իր շատ զինակիցները  իրենց հայրենասիրությունն այնքան թանկ վաճառեցին, որ  եթե այսօր նժարին դնենք այն, ինչ ունեինք մինչեւ Արցախյան պատերազմը, ու այն, ինչ ունենք հաղթանակից հետո,  կորուստներն անհամեմատ մեծ կգտնենք, քան ձեռքբերումները:

Հիմա նոր հերոսներ են կերտվում: Ապրիլյան պատերազմի հերոսները: Սակայն հերոսացված են զոհվածները: Ողջ ու առողջ վերադարձածների զինգրքույկներից, ինչպես հիշում ենք, գրիչով ջնջվեց պատերազմին մասնակցելու մասին վկայությունը:

Եվ այս դեպքում կարեւոր է հասարակական գիտակցությունը վարակել մտքով, որ, օրինակ,  Շուշիի ազատագրման փաստն ընկալվի  ոչ թե՝ որպես պատմական իրողություն, որի ազատագրմանը մասնակցել է Ժիրայր Սեֆիլյանը, այլ՝ առասպելական իրադարձություն: Որոշ առումով` նաեւ միստիկական: Այդպես նաեւ՝ Սարգիս Հացպանյանի դեպքում է: Պատմագրությունն ու առասպելաբանությունը, որքան հայտնի է, կարող են համերաշխ գոյակցել շատ երկար ժամանակ: Սակայն ինչ-որ ժամանակ հետո խնդիր է առաջանում` ինչն ընդունել որպես իրականություն, որպես հիմք` պատմությո՞ւնը, թե՞ առասպելը: Առասպելը կարծես գերիշխում է:

Սակայն պատերազմը թույլատրված է ինչպես՝ առասպելականացնել, այնպես էլ՝ ապաառասպելականացնել: Եվ հաղթանակն էլ ամեն տարի` մի նոր, գունեղ ժապավենով փաթեթավորված ներկայացնելը, հեռացնում է իրականությունից: Ստացվում է այնպես, որ, եթե հաղթանակի  գաղափարախոսությունը բեռնաթափենք  շահարկումներից, իրականությանը կարող է մահացու հարված հասցվել: Ինչը չափազանց պարզ տեսանք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Տպել
9526 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին