Խցանումներից խուսափելու համար է եղել. Սերժ Սարգսյանի խոսնակը՝ միկրոավտոբուսների մասին

Վարչապետի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր են ժամանել միկրոավտոբուսով, որպեսզի խցանում չառաջանա զինվորական պանթեոնի տարածքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հունվարի 28-ին՝ հայկական բանակի կազմավորման օրը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ու այլ պաշտոնյաներ Եռաբլուր ժամանեցին միկրոավտոբուսով: Տարիներ շարունակ պաշտոնյաները նման միջոցառումների ժամանում էին իրենց սպասարկող ծառայողական ավտոմեքենաներով: Մինչդեռ Սերժ Սարգսյանը նույն վայր էր այցելել ավտոշարասյունով: Սոցիալական ցանցերում միկրոավտոբուսներով տեղափոխման թեման բուռն քննարկման արժանացավ:

Նշենք, որ պաշտոնյաներին տեղափոխած միկրոավտոբուսները գնվում են նախագահի աշխատակազմի հաշվեկշռում:

Տեղի ունեցածի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:  

- Պարոն Հակոբյան, երեկ կառավարության ղեկավարն այլ պաշտոնատար անձանց հետ միկրոավտոբուսով էր ժամանել Եռաբլուր: Նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի՞նն է եղել, որ պաշտոնյաներն այդպես տեղափոխվեն:

- Նախաձեռնություն, որպես այդպիսին, ճիշտ չի անվանելը: Ուղղակի, արարողակարգային հարց էր, որոշվել է այդպես անել, որպեսզի ավելի հարմարավետ լինի: Ձեր ասած միկրոավտոբուսներով տեղափոխվել են անվտանգության խորհրդի անդամները: Նախորդ փորձը հաշվի առնելով, որ Եռաբլուրում մեքենաները շատ են, որոշվել է, որ զուտ հարմարավետության տեսանկյունից անվանգության խորհրդի անդամները ժամանեն միկրոավտոբուսներով:

- Այսինքն՝ անհրաժեշտությունը բացառապես հարմարավետությո՞ւնն է եղել, այլ ոչ թե շռայլությունը:

- Բացառապես: Ի՞նչ շռայլություն:

- Շքեղ մեքենաների «ցուցադրություն» Եռաբլուրում:

- Դրանք շքեղ մեքենաներ չեն, դրանք ծառայողական մեքենաներ են, որոնք ցուցադրության կարիք չունեն: Զուտ հարմարավետության տեսանկյունից, որ շատ մեքենաներ այնտեղ չկուտակվեն, խցանումներ չառաջանան գալուց կամ գնալուց, անվտանգության խորհրդի անդամները ժամանել են միկրոավտոբուսով:

- Հետագայում կազմակերպչական նման դրսեւորում էլի կլինի՞, թե՞ միայն այդ օրն է:

- Հետագայի համար բան չեմ կարող ասել, եկեք կանխագուշակումներով չզբաղվենք:

-Մի խոսքով, անհրաժեշտությունը չի եղել խնայելը, տնտեսելը:

- Դա, կարելի է ասել, հարակից օգուտ է եղել, բայց առաջնային նպատակը եղել է հարմարավետությունը եւ խցանումներից խուսափելը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:

Տպել
2392 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին