Նման դեպք բոլոր բանակներում լինում է. Վիգեն Սարգսյանը՝ Արցախում մահացած զինվորի մասին

Երեկ՝ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին, թե՝ ինչո՞ւ զենքի կանոնների խախտման հետեւանքով ՀՀ բանակում շարունակում են զինվորներ զոհվել, նման դեպքերը ո՞ր օղակի անգործության պատճառով են տեղի ունենում:

«Ցավոք սրտի, նման դեպքեր բանակում եւ բանակից դուրս, նաեւ բոլոր բանակներում լինում են: Այստեղ խնդիրն այն է, թե բանակը եւ հետագայում քննչական մարմինները կարողանու՞մ են բացահայտել իրական պատճառները: Այս դեպքը, ինչպես մյուս դեպքերը մանրամասն հետաքննվելու են, բոլոր մեղավորները պատժվելու են: Մենք այս պահին մեր ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին: Եւս մեկ անգամ մեր զինվորներին, հրամանատարներին կոչով դիմում եմ՝ միմյանց հանդեպ ուշադիր լինեն, զենքի հետ վարվելու կանոնները խստիվ պահպանեն, եւ վստահ եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն»,- «ՀԺ»-ին փոխանցեց Պնախարար Վիգեն Սարգսյանը:

Երեկ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց ճշտել, որ զինծառայողի ուղղությամբ կրակել է զինծառայակիցը: Նա զենքը լիցքավորելիս խախտել է զենքի օգտագործման կանոնները, ինչի հետեւանքով էլ արձակված կրակոցից Հովսեփ Գրիգորյանը մահացել է: Մեր տեղեկություններով, Գրիգորյանի ուղղությամբ կրակոցներ արձակած ծառայակիցը ձերբակալվել է:

Տպել
2523 դիտում

ՀՀ-ն ցանկանում է Բուլղարիայի հետ զարգացնել գործակցությունը ռազմական ոստիկանության ու ռազմական կրթության ոլորտներում. ՊՆ

Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին Հանրայինի եթերում

ԱԺ-ում մեկնարկեցին ԸՕ-ի նոր նախագծի քննարկումները. ովքեր են ներկա ՀՀԿ-ից

Մարզիչը պարզաբանում է՝ ինչու է աշխարհի առաջնություն գնում ոչ թե Ջուլֆալակյանը, այլ Չալյանը

Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը ցանկացած պահի կարող է խախտվել. քաղաքագետ

Հայտնի գաղտնալսման գործով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տուժող են ճանաչվել

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դիրքապահները ստացել են տարաներով ջրեր ողջ ձմռան համար. Հովհաննիսյան

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի ժամկետից շուտ

Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս մեսիջ է ՌԴ-ին. Ռեյգանի նախկին խորհրդական

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

Վարչապետի հրաժարականից առաջ կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգիրքը եւ ուղարկեց ԱԺ

ՀՀ ազատոճայինները վերջին հավաքն են անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ

Ռուսական թատրոնը նոր գեղղեկավար ունի. կռիվն ավարտվեց

Շիրակում կոռուպցիոն քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը. դատախազություն

Ոստիկանությունը շատ ավելի հանդուժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին. Հունան Պողոսյան

ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի». Միլս

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը դատախազությունն ուսումնասիրել ու հանցակազմ չի գտել