Կարիք չկա անդրադառնալու․ Նալբանդյանը՝ Բաքվին ռուսական զենքի մատակարարումների մասին

Հայաստանում ամենաբարձր մակարդակում բազմիցս անդրադարձ է կատարվել Ադրբեջանին մատակարարվող Ռուսաստանի սպառազինության խնդրին, եւս մեկ անգամ այդ ամենը կրկնելու կարիք չկա։ Այս մասին հունվարի 29-ի 2017 թ.-ը ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով, կարիք չկա այս խնդրին եւս մեկ անգամ անդրադառնալու համար, քանի որ իրեն հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկվում Ադրբեջանի քարոզչությունը: Նա միայն հավելեց, որ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար՝ ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները:

Այդ իրողությունների շրջանակում նա հիշեցրեց ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում 2010 թվականին արված փոփոխությունը՝ 5-րդ արձանագրությունը։ Ըստ այդմ, Հայաստանի զինուժի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել ՀՀ-ի անվտանգության դերակատարությունը։ «Նաեւ պարտավորություն կա տրամադրել Հայաստանին զենք եւ ժամանակակից սպառազինություն, որ բխում է այդ դրույթից»,- ասաց նախարարը:

Նալբանդյանին ակնհայտ եւ հայտնի է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում։ «Սա վերաբերում է ՌԴ-ի դերակատարությունը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ վերջին տարիներին Մոսկվայի հետ կնքել են 5 մլրդ դոլարի ռազմական մատակարարումների վերաբերյալ պայմանագիր, որոնց մեծ մասն իրականացվել է։ Նա նաեւ տեղեկացրել էր, որ այժմ ռուսական կողմի հետ քննարկում են ռազմական բնույթի նոր գործարքներ։

Տպել
723 դիտում

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքով քրգործը

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Կկարողանանք պաշտպանվել Բրազիլիայի դեմ խաղում. Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչ

Գյումրիում կեսօրին այրվել է Դավիթ Հարությունյանի ավտոմեքենան

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում