Նախորդ գիշերն ամենացուրտն է եղել. առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչեւ +17-ի

29/01/2018 schedule17:12

Նախորդ գիշեր՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը, Հայաստանում գրանցվել է այս տարվա ամենացածր ջերմաստիճանը: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը եղել է -4 -5 աստիճան, լեռնային շրջաններում՝ ընդհուպ մինչեւ -20:

Բայց, չնայած այսպիսի կտրուկ փոփոխությանը, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օդի ջերմաստիճանը շարունակել է մնալ կլիմայական նորմայից բարձր: Մասնագետն, ինչպես հայտնի է, այս ձմռան ընթացքում հաճախ է կրկնել, որ գրանցվող ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է մինչեւ անգամ 10 աստիճանով:  

Կանխատեսվում է, որ պայմանավորված Հայաստան ներթափանցող հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքներով, մինչեւ փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Ըստ առանձին բնակավայրերի՝ 8-15 աստիճանով:

Վաղը ցերեկը՝ հունվարի 30-ին, ամենաբարձր՝ +3 +8 աստիճան կդիտվի Տավուշի մարզում: Ամենացածր՝ մինչեւ -4 աստիճան սպասվում է Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում: Արդեն փետրվարի 3-ին հանրապետությունում առավելագույն ջերմաստիճանը, ըստ օդերեւութաբանական կանխատեսումների, կլինի +14 +17 աստիճան: Եղանակն այդքան տաք կլինի Սյունիքի հովիտներում:  

Նույն փետրվարի 3-ին ամենացածր ջերմաստիճանը կլինի 0 +5: Այն կդիտվի Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում:

Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Նույնը վերաբերում է նաեւ Երեւանի առանձին հատվածներին:

Տպել
2320 դիտում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում թակարդը դրած անձին, որում հայտնվել էր արջը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին