Կամավորները հանդուրժողականության մշակույթ են տարածում. նախարարը՝ ամերիկացի պաշտոնյային

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի»  (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` նորանշանակ տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորել է ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարիների կատարած աշխատանքը. «Որպես կրթության եւ գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարեւոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուսը» աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարեւոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուսի» գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը: Նա հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի  համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի՝ ընդլայնելով ԽԿ կամավորների գործունեության շրջանակը՝ հանրակրթությունից դեպի կրթական մյուս աստիճաններ:

Միաժամանակ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի ամրապնդումն ու զարգացումն է: Նրա խոսքով,  այդ նպատակով դեռեւս անցած տարի մշակվել է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգը եւ այս համատեքստում առավել օգտակար է լեզուների դասավանդման եւ վերապատրաստման փորձ ունեցող այնպիսի հեղինակավոր կառույցների ներգրավվածությունը, ինչպիսին «Խաղաղության կորպուսն» Է:

«Խաղաղության կուրպուսի»  հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Նրա խոսքով, ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք եւս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն:

Հանդիպման ընթացքում, քննարկվել են համագործակցության  առաջնահերթություններին ու ուղղություններին վերաբերվող աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Տպել
1774 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան