Զվարթնոց օդանավակայանի հին շենքը կքանդվի. մաստեր պլանը պատրաստ է (լուսանկարներ)

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում տեղադրվել է մաստեր պլանի ամբողջական հավելվածը, որտեղ ներկայացված է իրականացվելիք աշխատանքների նկարագրությունը:

Ուղեւորահոսքի կանխատեսվող աճի եւ նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի եւ օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Մաստեր պլանի IV փուլի աշխատանքները ներկայացված են երկու բաժիններով: Առաջին՝ հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայնման նոր նախագիծը կառավարությանը ներկայացնելուց եւ քաղաքապետարանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո: Երկրորդ՝ կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օդանավակայանի շահագործում:

Նստեցման հատվածի ընդլայնում

Համաձայն մաստեր պլանի, ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված «բաց երկնքի» նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ տարիների ընթացքում ուղեւորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի: «Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում ողեւորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, մենք պլանավորում ենք ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների  միաժամանակ վայրէջք եւ թռիչք իրականացնել, ինչպես նաեւ ավելի լայն տարածք կապահովի ուղեւորների հարմարավետության համար նստեցման հատվածում»,- ասված է մաստեր պլանում: Ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ եւ 2018թ կներկայացվեն մանրամասները: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018թ:

Վազքուղու վերանորոգում

Նախատեսվում է  իրականացնել վազքուղու ծածկույթի 2850 մ երկարությամբ եւ 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում: Աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով՝ 1-ին փուլ՝ 27 մ ուղղությամբ 1000 մ երկարությամբ եւ 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում: 2-րդ փուլ՝ 900 մ երկարությամբ եւ 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում: 3-րդ փուլ՝ 950 մ երկարությամբ եւ 45 մ լայնությամբ հատվածի վերանորոգում: Վազքուղու վերջին նորոգումը իրականացվել է 2004 թվականին: Ասֆալտբետոնե ծածկույթների նորմալ շահագործման ժամկետները ընդունված է 8-10 տարի, իսկ տվյալ հատվածներում շահագործման ժամկետը գերազանցված է: Ասֆալտբետոնե ծածկույթի վրա առկա են բազմաթիվ կոնստրուկտիվ եւ մակերեւույթային ճաքեր, տեղ-տեղ անվահետքերի ուղեծրերի տեղեր եւ փոքր չափի նստվածքներ: Շահագործման ընթացքում պարբերաբար իրականացվում է ծածկույթի մաքրում քարերից, որոնց առկայությունը խոչընդոտում է ինքնաթիռների անվտանգ շահագործմանը: Գարնանը եւ ամռանը վազքուղու ծածկույթից նկատվում են ջրի արտահոսքեր, ինչը ազդում է ծածկույթի ամրության վրա: Վազքուղու վերանորոգման 2-րդ փուլի ընթացքում պետք է տեղադրել հպման գոտին եւ կենտրոնական գծի լույսերը, իսկ 3-րդ փուլի ընթացքում տեղադրել վազքուղու եզրերի լույսերը, մոտեցման համակարգը եւ ղեկուղու  եզրերի լույսերը, որոնք շահագործվում են 2003 թ.-ից եւ համապատասխանում են  CAT2 պահանջներին: Շահագործման ժամկետը 9-12 տարի է: Նմանատիպ համակարգ այլեւս չի արտադրվում, բարդացել է պահեստամասերի գնումը, այդ պատճառով համակարգը ամբողջովին անհրաժեշտ է փոխարինել նոր ժամանակակից համակարգով:

Կառամատույցի վերանորոգում

Ներկայիս կառամատույցի ծածկույթի վերանորոգումը իրականացվել է 1985թ.-ին: Ծածկույթի գտնվում է շահագործման վատ վիճակում: Ծածկույթի վրա առկա են բազմաթիվ կոնստրուկտիվ եւ մակերեւույթային ճաքեր, անվահետքերի ուղեծրերի տեղեր եւ փոքր չափի նստվածքներ, քայքայումներ, ցանցի տեսքով ճաքեր, պարբերաբար  իրականացվում է ծածկույթի մաքրում քարերից: 16-22 կայանատեղերի հատվածում չկա ջրահեռացման համակարգ: 25 եւ 26 կայանատեղիները նախատեսված են որպես օդանավերի հակասառեցման նյութերով մշակման կայանատեղիներ: Այդ հատվածում ջրահեռացման համակարգը թերի է եւ չի համապատասխանում մակերեսների եւ ջրագոյացումների առկա պահանջներին, ինչը նպաստում է հեղուկների կուտակմանը: Ծածկույթի վրա տեղ-տեղ առկա են ճաքեր, ծածկույթի կրողունակությունը չի համապատասխանում սպասարկվող ինքնաթիռների ծանրաբեռնվածությանը:

Պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ

Նախագծի հիմնական նպատակն է Զվարթնոց միջազգային օդանավակայանը իր մոտ 12 կմ պարագծով պարսպի երկայնքով պաշտպանել ներթափանցումներից՝ ըստ ստորեւ ներկայացված նկարում պատկերված ներառված հատվածի: Լուծումը կայանում է օպտիկամանրաթելային հայտնաբերման (սեյսմիկ սենսոր) FiberPatrol տեխնոլոգիայի մեջ, որի հիմքում ընկած է օպտիկամանրաթելային մալուխը, որը հայտնաբերում է շարժումները եւ առարկաների ծավալները վերլուծելով լույսի ստացման արձագանքման փոփոխությունները: FiberPatrol  հիմնական առավելություններից մեկը այն է, որ նրա կիրառման դեպքում արդեն կարիք չկա ունենալ լրացուցիչ ցանցային ենթակառուցվածք եւ այն կարող է ունենալ երկակի կիրառում՝ հայտնաբերում եւ տեսախցիկների վերահսկման տարածքների միացում վերահսկման ընդհանուր սենյակին: FiberPatrol պրոցեսորը վերլուծում է օպտիկամանրաթելային ազդանշանները եւ ճշգրիտ հատվածում հնչում է ահազանգ, երբ ներթափանցողը փորձում է հատել պարիսպը, մագլցել նրա վրայով կամ հենվել պարսպին: Այս տեխնոլոգիան պարագծից ներս ներթափանցման հայտնաբերման համակարգի անվտանգության  ամենանորարական լուծումներից է:

Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ ինչպես պատկերված է վերեւի նկարում:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:

Տպել
4719 դիտում

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երևանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում