Էլեկտրոնային տարբերակով հանդիպում կկազմակերպվի գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ

Էլեկտրոնային տարբերակով հանդիպում կկազմակերպվի գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ: Այսօր այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նա նշեց, որ նոր համակարգի շնորհիվ առանց տարածքային կենտրոն այցելելու՝ աշխատանք փնտրողը կկարողանա իրեն հարմար աշխատանք գտնել, իսկ գործատուն էլ՝ իր համար հարմար աշխատող։ Ժորա Սարգսյանը նշում է, որ այս ծրագրի շնորհիվ էապես կմեծանա ծառայությունների մատչելիությունը, համահունչ հնարավորություն կընձեռվի եւ՛ աշխատանք փնտրողների, եւ՛ գործատուների համար: Ավելի վաղ, 2017 թվականի ավարտին, Արտեմ Ասատրյանը ներկայացնելով է իր ղեկավարած ոլորտներում հաշվետու տարում իրականացված ծրագրերը, առաջիկա անելիքներն ու խնդիրները, հայտնել էր, որ կներդրվի էլեկտրոնային աշխատանքային բորսայի համակարգը: Արտեմ Ասատրյանն ասել էր, որ աշխատանքները 2018 թվականին պետք է ավարտին հասցվեն եւ գործարկվեն:

Ըստ Ժորա Սարգսյանի, նոր ծրագիրը սովորական աշխատանքային հայտարարությունից տարբերվելու է նրանով, որ եթե այն դեպքում կար հայտարարություն, եւ աշխատանք փնտրողը դրա հիման վրա զանգում էր կամ ինքնակենսագրական ուղարկում, սա այլ բան է եւ շատ ավելի համակարգված է լինելու:

«Ենթադրենք, գործատուն հայտարարություն է տեղադրում, որ իրեն պետք են տվյալ ոլորտի աշխատողներ, խոսքը վերաբերում է սկսած նեղ մասնագիտական ոլորտներից, վերջացրած բանվորի աշխատանքից: Աշխատանք փնտրողը, տեսնելով կոնկրետ հայտարարությունը, լրացնում է հայտը: Գործատուն հայտը լրացրած մարդկանցից ընտրում է մի քանի հոգու եւ հրավիրում հարցազրույցի: Սրանով մենք կկարողանանք էլեկտրոնային հարթակ տրամադրել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այլ նաեւ աշխատանք փնտրող ցանկացած անձի եւ գործատուներին»,- պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետը։

Նա նշեց, որ այս պահին մշակվել է դեռեւս տեխնիկական առաջադրանքը, որը իրենից ենթադրում է, թե ինչպես պետք է իրականացվի եւ ինչպես ներդրվի ծրագիրը:

                                                                                         Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2517 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել