Աջափնյակում բնակարանամուտ էր. 71 զինծառայողներ այսօր ստացան նոր բնակարաններ (լուսանկարներ)

Հունվարի 29-ին զինված ուժերի 71 զինծառայողների անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բնակարանների բանալիները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բնակարանների հանձնման արարողության ընթացքում պաշտպանության նախարարը ծառայողական հաջողություններ և ընտանեկան երջանկություն է մաղթել բնակարանամուտ տոնող զինծառայողներին:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այս տարվանից, շնորհիվ նոր հիպոթեքային ծրագրի ընձեռած բացառիկ պայմանների, պաշտպանական գերատեսչությունը հնարավորություն կունենա բնակարաններով ապահովելու տարեկան շուրջ 500 զինծառայողների։ Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններում, շնորհավորել բնակարանամուտը տոնող սպաներին։

ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների համար Երևան քաղաքում շահագործման հանձնված նորակառույց շենքի բնակարանները տրամադրելու մասին որոշումները կայացվել են` հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

- հրամանատարական կազմին (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ` ներառյալ)

- մարտական գործողությունների մասնակիցներին,

- «Մարտական խաչ» շքանշանակիրներին,

- հակառակորդի հետ շփման գծում առնվազն 5 տարի ծառայած զինծառայողներին,

- ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակի:

Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակարանների սենյակների թիվը որոշվել է` հաշվի առնելով զինծառայողների ընտանիքների անդամների թվաքանակը, սեռային պատկանելությունը և օրենսդրությամբ սահմանված այլ չափորոշիչները:

Տպել
935 դիտում

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել