Էս իշխանությունն է սպանել մեր երեխեքին. Սարգիս Քլոյանը ակնկալիք չունի

Մեկ ամիս հետո կլրանա Մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցը: 2008 թվականի այդ օրը սպանվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը. 10 կյանք, որ կանգ առավ 10 տարի առաջ:

Առ այսօր նրանց սպանության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, չնայած այն հանգամանքին, որ սպանվածների ծնողներն իրենց ցուցմունքներում սպանողների եւ պատվիրատուների անուններ են նշել:

Չորս տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը հանձնարարել էր 10 գործը քննել առանձին վարույթներով, ապա հանդիպել էր զոհվածների հարազատներին եւ խոստացել, որ այս գործով սայլը տեղի կշարժվի: Կարելի է ասել, որ Կոստանյանն այս 4 տարիների ընթացքում իր խոստումը ոչ միայն չկատարեց, այլ նաեւ առանձին վարույթներով գործը քննելով, որեւէ նոր էական հանգամանքներ ի հայտ չեկան:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանը, 2008-ին 29 տարեկան էր, երկու երեխայի հայր: Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, որեւէ ակնկալիք չունի, որ մի օր որդու սպանությունը կբացահայտեն: Համենայնդեպս, նա հույս չունի Հայաստանից, սպասում է այս հարցով ՄԻԵԴ-ի որոշմանը:

Մեզ հետ զրույցում Սարգիս Քլոյանն ասաց, որ վերջին անգամ իրեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն են կանչել 4 տարի առաջ:

- Պարոն Քլոյան, շուրջ 10 տարի է անցել ոճրագործությունից, 10 տարի ՀՔԾ-ն գործ է քննում: Ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:

- Գնահատում եմ շատ բացասական, ընթացք ընդհանրապես չկա, ոչ մի գործ չեն արել, ոչ էլ ուզում են անել, էդպես կանգնած մնացել է էդ գործը: Չեն աշխատում մեր ուղղությամբ, ոչ էլ ուզում են աշխատել:

- Չորս տարի առաջ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը հանձնարեց մայր գործից մաս անջատել, որի շրջանակներում էլ դուք հարցաքննվեցիք: Վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել ՀՔԾ, ձեզ հետ կապ հաստատո՞ւմ են, տեղեկացնո՞ւմ են գործի ընթացքի մասին:

- Վերջին անգամ Կոստանյանի օրոք էր, որ ինձ հրավիրեցին ՀՔԾ, գնացել եմ՝ տեսել նոր քննիչ Էդիկ Հակոբյանին (խոսքը քննչական խմբի ղեկավարի մասին է,-հեղ.): Նա նորից ինձ հարցաքննեց, ասեցի, որ ես արդեն ցուցմունք տվել եմ, ասել եմ, որը որից հետո է՝ դուք ի՞նչ եք ուզում: Ասաց՝ մի հատ էլ ես եմ ուզում ցուցմունք վերցնել: Ես նույնը կրկնեցի, ասացի, որ մենք գիտենք՝ զոհերի հարազատները, թե ովքեր են սպանել մեր երեխաներին, ովքեր են հրաման տվողները: Գրեցի սպանողների, հրաման տվողների անուն-ազգանունները: Հետո նա ինձ ասեց՝ գիտեք ինչ կա, զենքի հետ անզգույշ են վարվել, ինչի հետեւանքով էլ մահ է տեղի ունեցել: Ես էլ ասացի՝ գիտեք ինչ կա, եթե չգիտեք՝ ովքեր են սպանողները, ապա ինչպե՞ս եք իմանում, որ զենքի հետ անզգույշ են վարվել: Նա ոչ մի պատասխան չտվեց: Ես ասել եմ, որ մյուս ամնգամ մեզ չկանչեն ՀՔԾ, մենք էլ չենք գալու, սպասում ենք Եվրոպական դատարանի որոշմանը:

- Այդ խոսակցությունը Էդիկ Հակոբյանի հետ չորս տարի առաջ է եղել: Դրանից հետո ձեզ ՀՔԾ չե՞ն կանչել, ոչ էլ կա՞պ են հաստատել ձեզ:

- Ոչ, չեն կանչել: Վերջին անգամ մեզ հետ կապ են հաստել չորս տարի առաջ:

- Պարոն Քլոյան, այնուամենայնիվ, տեղյա՞կ եք գործով նոր էական հանգամանքներ ի հայտ եկե՞լ են, թե՞ ոչ:

- Ոչնչնից տեղյակ չենք, չգիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, անիմաստ է իմանալը:

- Նախկին գլխավոր դատախազը, երբ հանդիպեց ձեր եւ Մարտի 1-ի զոհերի մյուս ծնողների հետ, խոստացել էր, որ սայլը տեղից կշարժվի: Իսկապես սայլը տեղից շարժվե՞լ է, թե՞ զուտ խոսքեր էին:

- Դրանք զուտ խոսքեր էին: Նույն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արեց ու ոչ մի բան չարեց, բնական է՝ չեն բացահայտելու, որովհետեւ իրենք են սպանել մեր երեխաներին: Ես բազմիցս ասել եմ՝ ո՞նց կբացահայտեն սպանությունները, եթե իրենք նստել են ճյուղի վրա, էդ ճյուղը հո չե՞ն կտրելու:

- Իսկ Արթուր Դավթյանի հետ հանդիպե՞լ եք, կամ ինքը փորձե՞լ է հանդիպել ձեզ հետ:

- Ոչ, նա չի փորձել հանդիպել, մենք էլ չենք փորձել դիմել իրեն, որովհետեւ անիմաստ ենք համարում: 2008 թվականի մարտի 4-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ մենք ունենք հեռակառավարվող տեսախցիկներ, կարողանում ենք մոտեցնել, հեռացնել եւ բոլոր մեղավորներին մենք կհայտնաբերենք, ինչը հաստատեց ԱԱԾ-ն եւ բոլոր հիմքերը ուղարկեց ՀՔԾ: Բա եթե հեռակառավարվող տեսախցիկներ ունեք, ձայնագրած ունեք, բա ինչի՞ չեք բացահայտում, 10 տարի է Մարտի 1-ը, բա ինչի՞ մինչեւ հիմա ոչինչ չեք անում:

- Ըստ ձեզ ո՞րն է, պատճառը ի վեջո, ինչո՞ւ չեն բացահայտում:

- Իրանք չեն բացահայտելու, որովհետեւ էս իշխանությունն է սպանել մեր երեխաներին, իրենք իրենց դատելո՞ւ են, չեն դատելու, կծիկը բացվի՝ եթե ասեն էս ինչ մարդն է սպանել, էդ մարդն էլ կասի՝ ինձ հրաման տվեց էսինչը, հրաման տվողն էլ կասի՝ ոստիկանապետը եւ այլն: Կծիկը բացվելու է, դրա համար չեն ուզում բացահայտել:

- Ակնկալիքներ ունե՞ք, որ այնուամենայնիվ, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

-Ոչ, ոչ, իհարկե, ոչ, այս իշխանության օրոք՝ ոչ, գան նոր ուժեր՝ հնարավոր է:

- Ասացիք, նոր ուժեր գան: ի՞նչ եք կարծում, հնարավոր է իշխանափոխություն տեղի կունենա՞, քաղաքական նոր փոփոխություն կլինի՞:

- Հնարավոր է ամեն բան էլ հնարավոր է, չի կարելի ասել, որ չի լինի, կլինի էն ժամանակ, երբ ժողովուրդը հասկանա, ժողովուրդը չծախվի՝ 10 հազար դրամներ չվերցնի: Հանրապետականը հավերժ կուսակցություն չէ:

- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը երկրում:

- Չեմ ուզում քաղաքականությունից խոսել, որովհետեւ Մարտի 1-ը ես չեմ ուզում կապել քաղաքականության հետ, չեմ ուզում քաղաքականացնել, մենք ուզում ենք մեղավորները բացահայտվեն: Եթե ես հիմա խոսեմ քաղաքականությունից, կասեն՝ ահա տեսեք Մարտի 1-ը քաղաքականացրել են:

- Պարոն Քլոյան, տեղյա՞կ եք ՄԻԵԴ-ում գործն ի՞նչ փուլում է:

- Կարծում եմ, մինչեւ աշուն նորություն կլինի:

- Գոռի ընտանիքը՝ կինը, երեխաները Հայաստանո՞ւմ են:

-Էստեղ չեն, Ռուսաստանում են:

-Ինչո՞ւ:

- Ես եմ ուղարկել:

- Պատճառը կնշե՞ք:

- Ոչ, չեմ նշի:

- Ե՞րբվանից են այնտեղ, ինչո՞վ են զբաղվում:

- Երկու տարի է, հարսս դասավանդում է, երեխաները այնտեղ սովորում են: Հիշում են հորը՝  զանգում են հարցնում՝ պա՛պ ջան, գնացիր գերեզմանոց, ոչինչ չի մոռացվում: Երեխեքը մեծացել են արդեն, մեծը 13 տարեկան է, փոքրը՝ 10:

Նշենք, որ Գոռ Քլոյանը երկու որդի ուներ՝ Սարգիսն ու Լեւոնը:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 30-ի համարում:

Տպել
2710 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք