Գյումրեցի գործարարը 1 միլիարդ կներդնի եւ կվերականգնի նախկին «Շիրակ» հյուրանոցը

Փլատակից հարություն կառնի Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը: Իր սարսափելի տեսքով ուրվականի վերածված եւ յուրաքանչյուր պահի գյումրեցուն 88-ի արհավիրքը վերապրեցնող նախկին հյուրանոցի բախտն անցած տարեվերջին բացվեց, երբ կառավարությունը հավանություն տվեց գյումրեցի գործարարի առաջարկած ներդրումային ծրագրին, որով «Բասենի գովք» ՍՊԸ-ն պարտավորվում է 1 մլրդ դրամ ներդնել, տարածքը մաքրել փլատակներից եւ տեղում նոր շինություն կառուցել: Նախկին «Շիրակ» հյուրանոցը սեփականության իրավունքով այսօր արդեն հանձնված է ընկերությանը, Գյումրու քաղաքապետարանն էլ հարակից տարածքն է տվել գործարարին: Ձմեռն անցավ, շինաշխատանքները կսկսվեն: 

Նախկին 11 հարկից այսօր ինչ մնացել է, ոչ հարկով է հաշվել հնարավոր, ոչ լայնքով, ոչ բարձրությամբ: Մեծ եւ վտանգավոր աղբավայրի վերածված ավերակի կույտն ամբողջությամբ մաքրվելու է տարածքից, տեղում 4 հարկանի քարե շինություն է կառուցվելու: Առաջին, երկրորդ հարկերը առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ կլինեն: 3-րդ եւ 4-րդ հարկերը կդառնան հյուրանոց: Նկուղային հարկերը կգործեն որպես ավտոկայանատեղիներ:

Ամեն ինչ զրոյից կկառուցվի, հնից ոչինչ հնարավոր չէ պահպանել, բացի հարթաքանդակներից: Սա կառավարության պահանջն է: Վերջապես Ֆերդինանտ Առաքելյանի հեղինակած հարթաքանդակները կփրկվեն քայքայումից եւ ոչնչացումից: 

Մոտ 30 տարի պետական հաշվեկշռում գտնված կառույցը երբեք լուրջ քննարկման առարկա չի եղել: Տարիներ շարունակ Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցն ինչ ասես դարձավ, բայց՝ թղթի վրա: Շիրակի մարզպետարանից սկսած մինչեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակա կառույց, Բիզնես կենտրոն, հյուրանոց եւ այլն: 88-ի աղետի պահին չփլված, անգամ ճաքեր չունեցած եւ ոչ մեկի կյանքը չվտանգած կառույցը հետերկրաշարժյան տարիներին շատերին կյանքից զրկեց: Երբ 2000-ականներին որոշվեց այն ապամոնտաժել, աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ինքնափլուզման պահին զոհվեց փրկարարը: Այնուհետ շենքը հանձնվեց թալանչիների եւ աղքատների տնօրինությանը: Ով ինչ կարողացավ, տարավ այս շենքից, գույքը, պատուհանները, դռները: Զոհ եղավ նաեւ ամրանները հանելու ժամանակ: Մեկ մարդ էլ ավտոբուսի անիվների տակ ճխլվեց, քանի որ տարածքն արգելափակող պատնեշով նաեւ մայթն է փակված:

Շինարարության ավարտից հետո Գյումրին եւս մեկ բարեկարգ հրապարակ կունենա, նաեւ հնարավոր կդառնա իրականացնել հյուրանոցի դիմաց գտնվող Բարեկամության այգու վերականգնման եւ այն տնակներից ազատելու ծրագիրը: Այս կերպ մեկ զարկով ոչ թե երկու, այլ երեք նապաստակ կբռնվի: Ինքնաբերաբար կլուծվի «Շիրակ»  հյուրանոցի մոտ գտնվող եւ 88-ից հետո երբեք չգործած գետնանցումի խնդիրը: 

Երբ  տարածքը դառնա բարեկարգ, այս լքված եւ հանցագործության որջ հանդիսացող գետնանցումը բիզնեսի տեսակետից կդառնա շահավետ գոտի, վստահ են պատասխանատուները: Իսկ հյուրանոցի շահագործմամբ նոր աշխատատեղեր կբացվեն: Սկզբի համար 150 աշխատատեղի մասին է խոսքը:

Տպել
6318 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին