Դրամաշնորհներն ուղղվում են մարզեր. նախարարը՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցչին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի եւ երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր:

Նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարեւորություն է տալիս եվրոպական կառույցների հետ ընդլայնված եւ սերտ համագործակցությանը հատկապես երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարեւոր են երիտասարդների անձնական շփումները: Կարծում եմ՝ եվրոպացի երիտասարդների այցելությունները մեր երկիր կբարձրացնեն նրանց տեղեկացվածության մակարդակը Հայաստանի, մեր ավանդույթների, պատմամշակութային արժեքների եւ ազգային առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում մեր նախարարության ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է»,- ասել է նախարարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ երկրորդ տարին է անընդմեջ, ինչ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրագործվում են Հայաստանի Հանրապետության մարզերում:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Եվրահանձնաժողովի կողմից իրագործվող ծրագրերի քննարկման նպատակով հանդիպումներ են իրականացվել նաեւ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության եւ գիտության եւ մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Կոնկրետ գործողությունների  ծրագրեր ներկայացնելու համար հաշվի են առնվելու ձեր երկրի առանձնահատկությունները: Ես համամիտ եմ, որ երիտասարդների միջեւ անձնական շփումները նրանց ինտեգրման ամենակարճ ճանապարհն են»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Տպել
2060 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ