Խարանի ձևավորման փաստեր Վանաձորում. դատախազը խտրական վերաբերմունք է ցուցաբերում. ՀՔԱՎ

2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով:

Ինչպես հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակից,  դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»: Միջնորդագրում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազին ուղղված 2018 թ. հունվարի 15-ի հարցմամբ փորձել է պարզել, թե ինչ նկատի ունի Լոռու մարզի դատախազը  «հակաիրավական» հասկացության տակ, ինչպես է դա որոշել, և ինչ փաստական հանգամանքների հիման վրա է ներկայացրել այդ միջնորդությունը: Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներով դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնին՝ տեղեկատվություն հայցելով 2016-2017 թթ. վերոնշյալ հանրակացարանում կատարված հակաիրավական դեպքերի և դրանց հիման վրա  հարուցված քրեական գործերի և ահազանգերի քանակի վերաբերյալ:

Նշվում է, որ չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի. 2016 և 2017 թթ.-ին հանրակացարանում կատարված դեպքերի հիման վրա հարուցվել է 1-ական քրեական գործ: Ինչ վերաբերում է Ոստիկանության ստացած ահազանգերին, ապա 2016 թ. ստացված 39 և 2017-ին ստացված 23 ահազանգերից միայն մեկական անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության:

Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման պատասխանում հրաժարվում է մեկնաբանել «հակաիրավական» եզրույթի բովանդակությունը և բավարարվում է հղում կատարելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին, որում, սակայն, վերոնշյալ եզրույթը հիշատակված չէ: Իսկ Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանը, ՀՔԱՎ-ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել է, որ հանրակացարանում հսկողություն է իրականացվում ինչպես պարետի, այնպես էլ համայնքապետարանի ներկայացուցչի միջոցով: Ասլանյանը հավելել է, որ «հնարավորության դեպքում նախատեսված է սենսորային լուսավորության համակարգ և տեսախցիկներ տեղադրել»:

Ի դեպ, հանրակացարանում բնակվում են 31 ընտանիք և 6 միայնակ քաղաքացիներ, ընդհանուր թվով՝ 72 հոգի: «Այսպիսով՝ ակնհայտորեն գործ ունենք ըստ բնակության վայրի մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, խարանի ձևավորման փաստերի հետ, որը ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի (Խտրականության արգելքը) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ  հոդվածի խախտում է», - ասված է ՀՔԱՎ հաղորդագրության մեջ:

Տպել
2079 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին