Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, այդ ուժի հետ կապվում են վատ երեւույթներ․ Միրզոյան

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ դեռ պետք է հանդիպի մյուս ուժերի հետ։ Արդյո՞ք ԵԼՔ խմբակցության հետ հանդիպումից հետո հնարավոր է, որ Արմեն Սարգսյանը չցանկանա նախագահ դառնալ, պատասխանեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

- Պարոն Միրզոյան, ՀՀԿ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռ որոշում չի կայացրել, հնարավո՞ր է, որ ԵԼՔ խմբակցության հետ հանդիպումից հետո նա չցանկանա նախագահի թեկնածու լինել։

- Տեսականորեն, իհարկե, հնարավոր եւ հետաքրքիր տարբերակ եք ասում, բայց կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն իր որոշումն արդեն իսկ ուներ, երբ Հայաստան էր եկել Լոնդոնից եւ հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ։ Չեմ կարծում, որ առանց նախնական համաձայնություն ունենալու, այդ հանդիպումը կայանար եւ այդպես տարածվեր։ Ինչ վերաբերվում է ԵԼՔ-ի հետ հանդիպմանը, մենք անպայման ներկայացնելու ենք մեր խորը մտահոգությունները Հայաստանում առկա եւ կատարվող վատ երեւույթների վերաբերյալ։ Կտեսնենք Արմեն Սարգսյանի ռեակցիան, արձագանքը։ Նախ, լսելու ենք իր կարծիքը եւ հորդորելու ենք, որ համաձայնվելու դեպքում լուրջ աշխատանքներ տանի այդ վատ երեւույթները վերացնելու ուղղությամբ։

- Փաստորեն, հնարավո՞ր է նաեւ ԵԼՔ-ը մտափոխվի եւ որոշի քվեարկել Արմեն Սարգսյանի օգտին։

- Մեծ հաշվով՝ ոչ, չեմ կարծում։

- Դեռ հանդիպումը չկայացած, արդեն կարող ե՞նք ասել, որ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու։

- Այդտեղ մի քանի բան կա, նախ, մենք մեր թեկնածուն ունենք եւ այնպես ստացվեց, որ այդ թեկնածուն չի կարող պաշտոնապես գրանցվել որպես թեկնածու, եւ հիմա մեկ թեկնածուով ընտրություններ են լինելու, սա շատ վատ է։ Ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, իսկ դա մի քաղաքական ուժ է, որի հետ կապվում են նշածս վատ երեւույթները։ Այնպես որ, այս համատեքստում է պետք նաեւ դիտարկել։

- Այսինքն՝ ԵԼՔ-ի կողմից դրական արձագանք չի՞ կարող լինել։

- ԵԼՔ-ի գնահատականը կհնչի ժամանակին՝ հանդիպումից հետո, որովհետեւ մենք դեռ այդ մարդու հետ չենք հանդիպել, չենք խոսել։

- Առաջին փուլով կընտրվի՞ Արմեն Սարգսյանը։

- Չգիտեմ, դժվարանում եմ ասել, ըստ ամենայնի այո։

                                                                                                      Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3255 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը