ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունելու հարցով եւ դեռ պետք է մնացած ուժերի հետ էլ հանդիպի։ Արդյո՞ք մնացած ուժերի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը կարող է չցանկանալ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, պատասխանեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

- Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիպումից հետո ասել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ պետք է հանդիպի մյուս երկու ուժերի՝ ԵԼՔ-ի եւ Ծառուկյան խմբակցության հետ, արդյո՞ք այդ հանդիպումը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, եւ Արմեն Սարգսյանը հրաժարվի դառնալ նախագահի թեկնածու։

- Չեմ կարծում, ես կարծում եմ, որ դրանք ավելի շատ արարողակարգային միջոցառումներ են, եւ նա իր որոշումն արդեն կայացրել է։ Քանի որ նպատակ կա ներկայացնել, որպես լայն կոնսոլիդացիա, հիմա դրան ուղղված քայլեր են կատարվում։ Բնականաբար, Սերժ Սարգսյանը նրան նախագահի պաշտոնը հրապարակավ չէր առաջարկի՝ առանց նախնական համաձայնությունը ունենալու։

- Առաջին փուլով ընտրվելու համար ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին անհրաժեշտ է եւս 14 ձայն, եւ դա կարող է տալ միայն Ծառուկյան խմբակցությունը, կօգնի՞ Ծառուկյան խմբակցությունը։

- Ես հավանական եմ համարում, որ Ծառուկյան դաշինքը կվարվի այնպես, ինչպես վարվել է ԱԺ նախագահի ընտրության ժամանակ։ Այսինքն՝ պատգամավորներին թույլ կտա, որ նրանք քվեարկեն ըստ սեփական հայեցողության, իրենց խղճի մտոք։

- Խղճի մտոք 14 հոգի իրենց ձայնը կտա՞ն Արմեն Սարգսյանին։

- Ես կարծում եմ, կտան միանշանակ, նույնիսկ ավելի շատ։

- Ստացվում է, որ Ծառուկյան խմբակցությունը չի՞ ցանկանում բացահայտ ցույց տալ, որ ընտրելու է ՀՀԿ թեկնածուին։

- Դիրքորոշումը, իհարկե, Ծառուկյան դաշինքը կարտահայտի, բայց ես կարծում եմ, որ այդպես կլինի։ Ուրիշ բան, եթե ՀՀԿ-ն բանակցեր Ծառուկյան դաշինքի հետ այդ հարցով, բայց երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն չի բանակցելու, թող Արմեն Սարգսյանն ինքը բանակցի։

                                                                                                         Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3301 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ