Հիշողությունը կարճ է. Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի

30/01/2018 schedule15:18

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«Եվրոպայի եւ Արեւմուտքի պետությունները երկակի ստանդարտներ են կիրառում մահմեդական պետություններում տեղի ունեցող իրադարձություններին: Ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել: Ադրբեջանական հողերը պատկանում են ադրբեջանցի ժողովրդին: Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- AZE հաղորդմամբ ասել է Փաշազադեն: 

Նա նաեւ ընդգծել է, որ մահմեդական աշխարհը ենթարկվում է խտրականության ու նույնականացվում ահաբեկչության հետ: 

Ամիսներ առաջ, սակայն նույն Փաշազադեն Մոսկվայում այլ հայտարարություն էր անում՝ հանդես գալով ոչ թե միլիտարիստական-մոբիլիզացիոն, այլ խաղաղասիրական հայտարարություններով: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր, որ հակամարտող կողմերի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարեւաններ:

«Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա»,- ասվում է եռակողմ հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ հենց ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ Իլհամ Ալիեւն է բազմիցս հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի կրոնական բնույթ: Ալիեւի խոսքով, հայկական կողմի գործողություններն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի դեմ, այլեւ իսլամական արժեքների դեմ: Այս ամենի ֆոնին Ալիեւն անգամ զարմանում էր, թե ինչպես է Հայաստանը փորձում կարգավորել հարաբերությունները մուսուլմանական որոշ երկրների հետ:

Տպել
1219 դիտում

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել