Դեպարտամենտը ձեռք է բերել զննող սարքերը. դրանք արդեն տեղադրվում են դատարաններում

Դատական դեպարտամենտն արդեն ձեռք է բերել զննման սարքավորումները: 2017 թվականի սեպտեմբերին կառավարությունը պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին հատկացրել է 51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար: 

Այսօր արդեն Վերաքննիչ դատարանում հին սարքավորումը, որ չէր աշխատում, հանվել էր եւ նորն էր տեղադրվել: Ականատես եղանք նաեւ, որ զննման սարքավորումն այսօր «հասավ» նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս սարքերը կտեղադրվեն նաեւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսինքն՝ այն դատարաններում, որտեղ անցկացվում են աղմկոտ դատավարությունները՝ խոսքը «Սասնա ծռեր» խմբի եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերի մասին է:

Մինչ կառավարության որոշումը մի քանի ամիս վերոնշյալ գործերով դատական նիստերը փաստաբանների ու կարգադրիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերի պատճառով ձգձգվում էին եւ գործերը չէին հասնում դատաքննության փուլին։ Կարգադրիչները պահանջում էին, որ փաստաբանները բացեն պայուսակները ու ցույց տան պարունակությունը, մինչդեռ փաստաբանները պնդում էին, որ դա խուզարկություն է, ինչն անօրինական է։ Փաստաբաններն այս պատճառով չէին կարողանում մտնել նիստերի դահլիճ:

Այս «բանավեճերից» հետո փաստաբանները գործադուլ հայտարարեցին, ինչից հետո էլ կառավարությունն ինքը 2017թ. ֆոնդից հատկացրեց 52 միլիոն դրամ այդ զննող սարքերը ձեռք բերելու համար:

Զննող տեխնիկայի տեղադրումից հետո կարգադրիչները ստիպված չեն լինի մետաղորսիչ սարքի ազդանշաններով առաջնորդվելով՝ խուզարկել պաշտպանների պայուսակները։

Տպել
1548 դիտում

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված է 8 լրագրող. ովքե՞ր են նրանք

Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

Ստեփանավանի 2 բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)