Երեւանում երկու նոր մանկապարտեզ կստեղծվի. ծանրաբեռնվածության խնդիրը փորձում են մեղմել

Երեւան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու N 17 եւ Թաիրովի N 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը պետական գույքի կառավարման վարչության ենթակայությունից կհանվի եւ կտրամադրվի Երեւանի քաղաքապետարանին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգից:

Նշված դպրոցները վերամիավորվել են այլ դպրոցների հետ եւ երկու դպրոցի շենքերն այժմ դատարկ են: Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջարկվել է վերոնշյալ դպրոցների շենքերը սեփականության իրավունքով փոխանցել Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) եւ արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով:

Երեւան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարեւոր խնդիր է դարձել Երեւան քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում: «Երեւանի քաղաքապետարանը խիստ կարեւորում է կրթության բովանդակությանն առնչվող հարցերը, մասնավորապես` նախադպրոցական կրթության: Հաշվի առնելով նախադպրոցական կրթության կարեւորությունը եւ նշանակությունը, առաջարկում է վերակազմակերպման արդյունքում ազատված դպրոցների շենքերը սեփականության իրավունքով փոխանցել Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն եւ արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով»,- ասված է որոշման նախագծում:

Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը եւ այն կնպաստի Երեւան քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին:

Տպել
947 դիտում

Ծաղկաձորում կազմակերպում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով