Դանակով հարվածել ու փախել է, սակայն նորից ծեծի բռնվել ու սպանել. սպանություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝ առանց գիտակցության գալու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է՝ ծնված 1996թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը, 21-ամյա երիտասարդը եւ մի շարք այլ անձինք 2017թ. սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Սրահի բակում տոնակատարության մասնակիցներից մեկը դիտողություն է արել 21-ամյա երիտասարդին՝ տաբատի վերաբերյալ, ինչն առաջացրել է վերջինիս դժգոհությունը: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 00:00-ի սահմաններում, 1996թ. ծնված երիտասարդը ռեստորանի բակում վերհիշել է իրեն արված դիտողության մասին, ինչի հետեւանքով առաջացած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե.Հայրապետյանին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս ու դիմել փախուստի։ Նկատելով կատարվածը՝ Ս.Մինասյանը եւ եւս մի քանի այլ անձ վազել են 21-ամյա երիտասարդի հետեւից, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ս.Մինասյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1104 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ