Արմեն Սարգսյանը շրջում է կնոջը պատկանող թանկարժեք մեքենայով (լուսանկարներ)

Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը երեկ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանի կինն է՝ Նունե Սարգսյանը: Սարգսյանների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից որեւէ մեկում այս մեքենայի մասին հիշատակում չկա:

Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է պատկանում Սարգսյանին սպասարկած «Cadillac Escalade» ավտոմեքենան: «Մեքենան ընտանեկան սեփականություն է»: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրված չէ իր կամ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հայտարարագրում, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մեքենան իսկապես Նունե Սարգսյանի անունով է ձեւակերպված, սակայն հայտարարագրում բացակայում է այն պատճառով, որ ձեռք է բերվել 2013 թվականից առաջ: Պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք ներկայացնում են միայն տարեկան հայտարարագիրը:

Նունե Սարգսյանին պատկանող «Cadillac Escalade» ավտոմեքենայի տարեթիվը մեզ հայտնի չէ, որի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որքան արժե այն: Այդուհանդերձ 2011 թվականի արտադրությամբ «Cadillac Escalade»-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար, սակայն այն ձեռք բերելու ժամանակ, բնականաբար, շատ ավելի թանկ էր լինելու:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:

Տպել
2299 դիտում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը

Երեւանում վթարի է ենթարկվել նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի որդին՝ էլցանցի գլխավոր տնօրենի խորհրդականը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի շուրջ զինված գործողություններ, հարձակում չի լինի

Այսօր ու վաղը Հայաստանի մեծ մասում սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում

3 տարբեր մեդալներ ու խրախուսումներ՝ ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցների

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի