Մարզային տրանսպորտը կտրուկ փոփոխության կենթարկվի. կմնա մեկ կամ մի քանի գծատեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 16-ին տրանպորտի կապի եւ ՏՏ նախարարությունում հայտարարեց, որ պետք է միասնական երթուղային ցանց ստեղծվի ողջ հանրապետության համար: «Հայկական ժամանակ»-ը նախարար Վահան Մարտիրոսյանին գրավոր հարցում ուղարկեց՝ պարզելու համար, թե ի՞նչ է իրենից ենթադրում միասնական ցանցը, երբ այն կստեղծվի, որքա՞ն գումար է նախատեսվում եւ այլն: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը, պատասխանելով մեր հարցերին, նշել է, որ միասնական երթուղային ցանց ներդնելու արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկամբ, կկրճատվի ուղեւորության համար ծախսվող ժամանակահատվածը, կբարձրանա շարժակազմի շահագործման արդյունավետությունը, կներդրվի ինտերակտիվ քարտեզ եւ այլն:

Միասնական երթուղային ցանցի մասին ավելի ընդգրկուն եւ հասկանալի պատասխաններ ստանալու համար զրուցեցինք նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի հետ:

Պարոն Մելքոնյան, միասնական տրանսպորտային ցանցն իրենից ի՞նչ է ենթադրում:

- Դա նշանակում է, որ պետք է համայնքից տրանսպորտը հասնի մինչեւ մարզկենտրոն, ապա դեպի Երեւան կամ այլ մարզի խոշոր քաղաք կամ մարզկենտրոն:

- Այսինքն, մարզի համայնքները կապող ցանց է:

- Հիմնական սկզբունքը դա է: Նախ պետք է բոլոր համայնքները սպասարկվեն, որոնք որ նաեւ այսօր չեն սպասարկվում: Մենք դեռ չենք որոշել՝ մի փոխադրող է լինելու, թե մի քանի փոխադրող: Ամբողջ երթուղիները պետք է այդ փոխադրողը սպասարկի:

- Մի մարզում լինելու է մի փոխադրո՞ղ:

- Կարող է մի փոխադրող լինի, կարող է ամբողջ հնարապետությունում մեկ փոխադրող լինի, դա դեռ պարզ չի:

- Այդ հարցը ե՞րբ կհստակեցվի:

- Արդեն մրցութային պայմաններով կնայենք այդ հարցը:

- Նախարարությունը նախ պետք է որոշի քաղաքականությունը, հետո նոր մրցույթի պահանջները, այդպես չէ՞:

- Հիմա մենք մշակում ենք ՀՀ-ի ամբողջ ցանցը, մարզ-մարզ: Դիցուք, Արմավիրի մարզի ամբողջ ցանկը մշակել ենք: Գիտենք, որ երկու կենտրոն պետք է լինի՝ Վաղարշապատն ու Արմավիրը: Դրանք երկու հիմնական կետերն են: Համայնքներից տրանսպորտը պետք է գա Էջմիածին կամ Արմավիր: Այնուհետեւ՝ Արմավիրից Երեւան, Վաղարշապատից Երեւան: Այդ երկուսը կլինեն հիմնական երթուղիներ, իսկ մնացած երթուղիները մարզի համայնքերից կգան դեպի այդ կենտրոններ: Կամ օրինակ՝ Էջմիածնից Գյումրի:

- Մի մարզում պետք է լինի մե՞կ օպերատոր:

- Պետք է լինի մեկ օպերատոր, որը կսպասարկի մարզկենտրոններից դեպի Երեւան եւ այդ մարզկենտրոնի հարակից բոլոր գյուղերը: Այդքանը կարող եմ ասել:

- Այսինքն՝ նույն օպերատորի վրա է դրվելու նաեւ գյուղերը սպասարկելը:

- Այո: Խոցելի լոտը պետք է ոչ խոցելիի հետ մի փաթեթով տրվի սպասարկման:

- Խոսք էր գնում նաեւ էլեկտրոնային քարտեզի մասին:

- Հիմա դեռ փաստաթղթային է քարտեզագրումն իրականացվում, հետագայում պետք է անցկացնենք էլեկտրանային տարբերակ, որպեսզի դրա արդյունավետությունը տեսնենք կամ առավելագույն արդյունավետությունը տեսնենք:

- Մինչեւ նախարարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը կառավարության նիստերից մեկում նախարար Վահան Մարտիրոսյանը խոսեց միասնական ուղեւորափոխադրման ցանցի մասին եւ նշեց, որ պետք է պիլոտային ծրագիր իրականացվի: Այդ ծրագիրն իրականացրվե՞լ է:

- Դեռեւս ոչ, պիլոտային ծրագիրը դեռ չի եղել: Նախնական ասեմ, որ այդ ծրագիրը հնարավոր է լինի Արմավիրում, բայց մենք ուզում ենք ամբողջ ծրագիրը պատրաստենք, արդյունավետությունը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով տեսնենք, որից հետո կորոշենք՝ պիլոտային ծրագիր անե՞նք, թե՞ ամբողջ հանրապետությունում միանգամից ներդնենք:

- Միասնական երթուղային համակարգի փորձը ո՞ր երկրից եք վերցրել:

- Ամբողջ աշխարհում է ընդունված այդ փորձը, որ տրանսպորտը համայնքից պետք է գա խոշոր կենտրոն, այնուհետեւ այդ խոշոր կենտրոնից գնա այլ մարզի խոշոր կենտրոն:

- Նախարարության աշխատակազմի ղեկավարը մեր հարցման պատասխանում նշել էր, որ շարժակազմի արդիականացում էլ պետք է տեղի ունենա: Կմանրամասնե՞ք:

- Այո, անպայման պարկի թարմացում ենք ակնկալում:

- Երեւանում, օրինակ, պետք է վերացվեն միկրոավտոբուսները: Մարզերում ի՞նչ է ծրագրվում:

- Հիմնական մասերը նախատեսում ենք միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ: Մարզկենտրոնից դեպի Երեւան կամ մարզի խոշոր քաղաքից այլ մարզի խոշոր քաղաք հասնելու համար, իսկ մնացած մասերի վերաբերյալ դեռեւս ուղեւորահոսքի ուսումնաիրություն է արվում: Մեր ուղղությունը տրված է, որ լինեն ավտոբուսները, բայց ամեն տեղ մոտեցումը յուրահատուկ է լինելու, որպեսզի կարողանանք բարձր արդյունվետություն ապահովենք:

- Հիմա գծատերերի հետ քննարկումներ ընթանո՞ւմ են, իրենց դիրքորոշումն ինչպիսին է:

- Բոլորը միտված են, որ պարկը թարմացնեն: Այո, մենք բավականին ժամանակ քննարկումներ ենք անցկացնում փոխադրողների հետ: Խոշոր փոխադրողները պատրաստ են պարկի թարմացման:

- Միասնական ցանցը բերելու է նրան, որ մարզերի բազմաթիվ փոխադրողների փոխարեն լինելու են մեկ կամ երկու փոխադրողները:

- Ոչ մեկի շահերը չեն վնասվելու: Դրա համար մենք այսօր երթուղիների շահագործման մրցույթներ չենք իրականացնում, որպեսզի պետությունը պարտավորություն չունենա տվյալ փոխադրողների նկատմամբ: Տրված են ինչ-որ ժամկետով սպասարկման, երբ որ ժամկետն ավարտվի, համապատասխան գործողություններ կիրականացվեն:

- Սա չի՞ բերելու նրան, որ ամեն մարզում մնան միայն խոշոր ընկերությունները:

- Բանակցությունների ընթացքում այդ հարցը քննարվում է, որ այդ խոշորները կարողանան մանրերին կլանեն:

- Միավորվե՞ն:

- Այո, իհարկե:

- Շարժակազմի արդիականացումն արդյո՞ք սակագների վրա անդրադարձ չի ունենա, չե՞ն բարձրանա տոմսերի գները:

- Դա էլ է բանակցային գործընթաց: Բանակցում ենք, որ փոխադրավարձի բարձրացում չլինի: Միեւնույն ժամանակ դուք լավ գիտեք, որ մենք ունենք այլընտրանք: Բավականին հակակշիռ են ստեղծում տաքսամոտորային փոխադրումները կանոնավոր ուղեւորափոխադրումներին: Հետեւաբար, այդտեղ հնարավոր է, որ մրցակցության արդյունքում սակագների բարձրացում չլինի:

- Էլ ի՞նչ նորություն կլինի միասնական ցանցի հետ կապված:

- Մենք մի շարք բաներ ենք նախատեսում: Խոշոր երթուղիների վրա նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտ ենք ուզում տեսնել: Ուզում ենք տեսնել որոշակի կապի միջոցներ, որով շարքային քաղաքացին կտեսնի, թե «x» ժամին նախատեսված տրանսպորտային միջոցն ուր է հասել: Ուզում ենք էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմներ կիրառենք: Այսինքն, մարդկային գործոնը բացառելով այնպիսի ծագրային ապահովում ունենանք, որը կֆիքսի թե տրանսպորտը որտեղ է եւ խախտումը միանգամից կերեւա: Ոչ թե մարդը գնա եւ տեսնի ժամանակին եկա՞վ երթուղայինը, շեղվե՞ց, թե՞ չշեղվեց երթուղուց եւ այլն:

- Համակարգի թղթային տարբերակը ե՞րբ պարաստ կլինի:

- Դեռ չեմ կարող ասել, բայց մենք աշխատում ենք դրա վրա:

- Համակարգի ներդրման համար ժամկետներ տվե՞լ է վարչապետը:

- Մենք հիմա աշխատում ենք համակարգի վրա, հնարավոր է մինչեւ գարուն, տեսնենք:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 1-ի համարում:

Տպել
3697 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան