Միջադեպ ծռերի գործով՝ վիրավորանք, բղավոցներ. քաղաքացուն հանեցին դատարանից (տեսանյութ)

Քիչ առաջ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռեր խմբի 11 անդամի գործով նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: 

Դատավոր Մեսրոպ Մակյանը կարգադրեց կարգադրիչներին՝ նիստերի դահլիճից հեռացնել քաղաքացի Ստելլա Աղաջանյանին: Բանն այն է, որ վերջինս պարբերաբար բղավում էր, խանգարում նիստի ընթացքը եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում դատարանի հասցեին: Դրա վերաբերյալ կարգադրիչները զեկուցել են նախագահող դատավորին, իսկ երբ դատավորը ընթերցեց զեկուցագիրը եւ հորդորեց Ստելլա Աղաջանյանին՝ չխախտել նիստի բնականոն ընթացքը, նա կրկին բղավեց, ինչից հետո էլ դատավորը կարգադրիչներին կարգադրեց նիստերի դահլիճից հեռացնել նշված քաղաքացուն:

Ստելլա Աղաջանյանը, սակայն ոչ մի կերպ չէր ենթարկվում կարգադրիչներին եւ գոռում էր՝ «տականքներ, հեռու գնացեք», ինչից հետո էլ մի խումբ կարգադրիչներ նրան հրելով, ուժ գործադրելով հանեցին ոչ միայն նիստերի դահլիճից, այլեւ դատարանից:

Նրան դուրս հանելուց հետո կարգադրիչները ասում էին, թե Ստելլա Աղաջանյանը ալկոհոլի ազդեցության տակ է, այնինչ, եթե այդպես է, ապա հենց կարգադրիչները պետք է ի սկզբանե արգելեին նրա մուտքը նիստերի դահլիճ:

Տպել
1720 դիտում

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել